Արմինե.
Բարև ձեզ։ Ուզում եմ ճարտարապետական նախագծային կազմակերպություն հիմնել։ Կհուշե՞ք՝ ինչպես ավելի ճիշտ կլինի աշխատել՝ որպես Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե.
Բարև ձեզ։ Ուզում եմ ճարտարապետական նախագծային կազմակերպություն հիմնել։ Կհուշե՞ք՝ ինչպես ավելի ճիշտ կլինի աշխատել՝ որպես Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ: ԱՁ-ի դեպքում մի փոքր հեշտացված է հաշվառումը և թղթաբանությունը:
Ավելացնեմ նաև, որ ԱՁ-ի դեպքում Ձեր ունեցվածքով եք պատասխանատու, իսկ ՍՊԸ-ի դեպքում` միայն կազմակերպության գույքով և կապիտալով:
Շնորհակալ եմ։
Եվս մի հարց, խնդրեմ: Ես լիցենզավորված ճարտարապետ եմ, և ցանկացած նախագծային փաթեթ հաստատման հանձնելիս (շին. թույլտվություն ստանալու համար) անհրաժեշտ է նաև կոնստրուկտորի նախագիծը՝ իր իսկ լիցենզիայով հաստատված: Արդյո՞ք պարտադիր է կոնստրուկտորին աշխատանքի ընդունել, հնարավոր չէ՞ այլ պայմանագրային հիմունքներով կամ ծառայությունից օգտվելու տարբերակով համագործակցել, հատկապես որ տարբեր կոնստրուկտորների հետ եմ աշխատում:
Կարող եք կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր՝ որոշակի գումարով և ժամկետով: