Nona.
Խնդրում եմ ասեք. Երևանում կատարվող շինարարության 1 մետր քառակուսու համար մոտ ի՞նչ գին պետք է սահմանել և կնքել պայմանագիր պատվիրատուի հետ, որպեսզի հարկային տեսչությունում կասկածներ չառաջանան գնի հետ կապված, և արդյո՞ք կարող ենք պայնագրում նշել, որ շին. նյութերը տրամադրելու է մատակարարը և պայմանագրի գինն այդպիսով ցածր գրենք:
Գոյություն ունեն նորմատիվներ, եթե խնդիրներ չեք ուզում գրեք իրական գինը։ Իսկ ինչ վերաբերում է շին. նյութերին, եթե պատվիրատուն դեմ չի` կարող եք պայմանագրում այդպես նշել։
Կարինե ջան, իսկ եթե այդ նյութերը պատվիրատուն է տալիս, այդ դեպքում ի՞նչ փաստաթղթեր են պետք որպես ապացույց, որ նյութերն իր կողմից են։
Շինարարության 1 մետր քառակուսու գինը պետք է Ձեր նախագծողը ասի, եթե մասնավոր շինարարության մասին է: Պրակտիկայում կա նման տարբերակ, երբ շին. նյութերը տրամադրում է պատվիրատուն, իսկ շինարարը ստանում է միայն կատարվող աշխատանքների արժեքները:
Տիգրան ջան, իսկ եթե պատվիրատուն տրամադրի, այդ դեպքում ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ կատարել։
Եվ ինձ մի հարց էլ է հետաքրքիր, եթե ամբողջը կապալառուն է կատարում՝ դա համարվու՞մ է արտադրություն, իսկ եթե նյութերը տրամադրում է պատվիրատուն, ապա մենք միայն ծառայություն ենք մատուցում և այդ դեպքում 5 տոկոսով ենք հարկվու՞մ:
Նախ չգիտեմ, թե ո՞ր հարկման համակարգով եք աշխատում: Եթե պատվիրատուն պետք է նյութերը տրամադրի, դա ամրագրվում է պայմանագրով ու պետք է որևէ փաստաթղթով տրամադրի Ձեզ: Եթե ամբողջը կապալառուն է կատարում՝ դա համարվում է կառուցման աշխատանքներ, նյութերը պատվիրատուի կողմից տալու դեպքում էլ դա համարվում է կառուցման աշխատանքներ:
Մենք գործում ենք շրջանառության հարկի ռեժիմում և նախատեսում ենք պայմանագրում նշել նյութերը պատվիրատուի կողմից, այդ դեպքում կհարկվե՞նք պայմանագրի արժեքի 5 տոկոսի չափով չէ:
Այո