Ի՞նչ բովանդակությամբ պետք է տալ դեկրետից դեկրետ գնալու հրամանը

Անուշ.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը գտնվում է երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ նորից ֆիզ. գնալու համար.
1. Ինչպե՞ս է վճարվելու ֆիզի գումարը:
2. Հրամանը ի՞նչ բովանդակությամբ պետք է տալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1․ պետք է սկզբից հետ վերադառնա երեխայի խնամքի արձակուրդից որից հետո նորից գնալու համար
2․ Հաշվարկի ելակետային հիմքը նրա ստացած վերջին աշխատավարձն է, դրա հիման վրա պետք է հաշվեք մայրության նպաստը

Անուշ

Այսինքն՝ հրամանով վերականգնում ենք աշխատանքի, որից հետո ներկա պահին սահմանված աշխատավարձո՞վ կատարում հաշվարկը։

Tigran

Այո՝ հրամանով վերադառնում է աշխատանքի, որից հետո լրիվ աշխատած ամսվա աշխատավարձի հիման վրա կատարում հաշվարկը, քանի որ հետ գնալ ամիսներով չեք կարող ու հիմք պետք է վերցնեք վերջին աշխատավարձը: ։

Մարիաննա

Ոչ, աշխատողը չի վերադառնում աշխատանքի, երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում ձևակերպվում է երկրորդ ֆիզ.-ը՝ որպես եկամուտ ընդունելով խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Մարիաննա

Բարև Ձեզ, Անուշ:
1. Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի՝
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
2. Նույն բովանդակությամբ, ինչ առաջին ֆիզ.-ի հրամանը՝
«1. ​…աշխատողին ս/թ _____ -ից մինչև _____-ը հատկացնել հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ 140 օր տևողությամբ:
2. Մայրության նպաստի վճարումը իրականացնել օրենքով սահմանված ժամկետում:
3. Աշխատողին պատշաճ իրազեկել սույն հրամանին:
4. Ներկայանալ աշխատանքի _______թ.-ին:
5. Հիմք՝ անաշխատունակության թերթիկ N ___ տրված _______ ԲԿ-ի կողմից _______թ.-ին»:

Անուշ

Նախորդ ֆիզի ժամանակ աշխատավարձը բարձր է եղել ներկա պահին նվազել է։ Վճարում եմ նախորդ ֆիզի ժամանակ վճարած գումարի՞ չափ գումար։

Lilit

Այո, օրենքն ասում է մինչև ֆիզ.-ը սկսելուն նախորդող ամսվա ֆիքսված աշխատավարձը:

Անահիտ

Որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Այսինքն՝ պայմանագրով ֆիքսված աշխատավարձը