Ի՞նչ արտոնություններ ունի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից շուտ վերադարձած աշխատակիցը

Սիլվա.

Բարև ձեզ: Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից մեկ տարի շուտ վերադարձած աշխատակիցը ունի՞ ժամային արտոնություններ, եթե այո, խնդրում եմ նշել օրենքի կետը:
Խնդրում եմ նաև նշել, եթե աշխատողը մինչև երեխայի 3 տարին լրանալը դիմում է գրել և վերադարձել աշխատանքի, կարո՞ղ է արդյոք նորից արձակուրդ վերցնել, քանի դեռ երեխայի 3 տարին չի լրացել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե աշխատողը մինչև երեխայի 3 տարին լրանալը դիմում է գրել և վերադարձել աշխատանքի, այո, կարող է նորից արձակուրդ վերցնել, քանի դեռ երեխայի 3 տարին չի լրացել:

Մարիաննա

Բարև Ձեզ: Եթե երեխայի մեկ տարին լրացել է, ապա Դուք չեք կարող գործատուից պահանջել ոչ լրիվ աշխատանքային օր: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝
Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով (հոդված 141):
Օրենսգրքում կան այլ հոդվածներ՝
Մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող է գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իր համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո (hոդված 148), տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իր համաձայնությամբ (հոդված 149):
Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ (հոդված 173): Այո, կարող եք նորից երեխայի խնամքի արձակուրդ գնալ, մինչև երեխայի 3 տարին լրանալը:
Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ (հոդված 141), կարող եք ներքին կարգով համաձայնության գալ տնօրենի հետ:

Սիլվա

Շնորհակալություն, Դուք ինձ շատ օգնեցիք: