Ի՞նչ առավելություններ ունի սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել՝ միկրոյով աշխատող ԱՁ-ն նույնպես շահութահարկ պիտի տա՞, եթե այո, ինչքա՞ն: Մի հարց էլ խնդրում եմ՝ սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ինչերի՞ց է ազատված միկրոյով աշխատելու և շրջհարկով աշխատելու դեպքում: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանյա

Շրջհարկով աշխատելու դեպքում ամսական հաշվետվություն չեք ուղարկում, միայն տարեկանը։

Tigran

Միկրոյի համակարգում գործող ԱՁ-ն շահութահարկ չի վճարում: Սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ինչերի՞ց է ազատված, այս հարցի մասին գրված է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքում, կարդացեք տեսեք ձեր մասով ինչ արտոնություն կա, թե ոչ:

Նաիրա

1. Միկրոյով աշխատող ԱՁ-ն շահութահարկ չի վճարում
2. Կախված է թե սահմանամերձ համայնքում ինչ գործունեություն է իրականացնում/Հոդված 2. Սույն օրենքի իմաստով սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեություն է համարվում Ցանկում ներառված համայնքների վարչական սահմաններում`

1) առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը.

2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը` Ցանկում ներառված սահմանամերձ համայնքների վարչական սահմաններում, թե դրանցից դուրս./