Մարիամ.
Բարի երեկո, հարգելի կոլեգաներ։ Հարցս այսպիսինն է՝ ունեմ աշխատակցուհի, ում փետրվարի 15-ից մարտի 15-ը ժամանակահատվածի համար հաշվարկել եմ արձակուրդային, վճարել եմ, և 2 օր առաջ տվյալ աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ` հղիության և մայրության նպաստ հաշվարկելու համար՝ փետրվարի 23-ից հուլիսի 12-ը։ Ծրագիրը թույլ չի տալիս հաշվարկ կատարել, քանի որ ապագա ամսվան բաժին ընկնող եկամուտ ունի տվյալ աշխատակիցը։ Ի՞նչպես վարվել այս դեպքում, ի՞նչպես հաշվարկել նպաստը։
Նպաստը հաշվարկելու մասով խնդիր չկա, հաշվարկում եք սովորական կարգով, արդեն կա ձեր մոտ միջին աշխատավարձի տվյալը, իսկ արձակուրդի հաշվով կիրառում ԱՕ հ.167 մաս 1,2,՝ հղիության և ծննդաբերության արձակուրդ ամենամյա արձակուրդի ընթացքում առաջանալու դեպքում, ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով: