Ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկ

Անի.

Ինչպե՞ս է կատարվում ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկը, եթե գրաֆիկը տատանվել է, և արդյո՞ք կապ ունի այն փաստը, որ աշխատակիցներն են գրաֆիկը բաշխել իրար մեջ: Քանի՞ օրվա ընթացքում պետք է փոխանցել քարտին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Վերջնահաշվարկը բոլորի համար կատարվում է նույն տարբերակով, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, այսինքն՝ վերջնահաշվարկի հիմքում ընկած միջին աշխատավարձի հաշվարկման կարգը նույն է, անկախ վճարման տարբերակից։
Հոդված 130.Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
2. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Էմիլի

Վերջնահաշվարկը բոլորի համար կատարվում է նույն եղանակով: Ուսումասիրեք հոդված 130 աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը: Կարող եք նաև ինքներդ ստուգել ձեզ վճարված գումարը` օգտվելով հղումից…

Tigran

Ժամավճարով աշխատողի վերջնահաշվարկը պետք է կատարեք ընդհանուր կարգով:

Nerses

Գտնում եք միջին աշխատավարձը և ընդհանուր կարգով հաշվարկում:

Մարիաննա

Գրաֆիկով աշխատելը չի ազդում վերջնահաշվարկի վրա, չէ՞ որ գրաֆիկով աշխատողին նույն ձև ենք ուղարկում արձակուրդ, ինչ մյուս աշխատողներին։ Պետք է գտնել աշխատողի միջին ժամային աշխատավարձը ու բազմապատկել կուտակված արձակուրդի օրերով և վերջին վճարվելիք աշխատավարձի հետ վճարել պայմանագրի լուծման օրը կամ … եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Լիլիթ

Յուրաքանչյուր աշխ. օրվա համար աշխատողը կուտակում է արձակուրդային օր, հետևաբար արձ. օրերը չօգտագործած լինելու դեպքում պետք է ստանա վերջնահաշվարկ, իսկ չափը արդեն կախված է ժամավճարի մեծությունից: