Դիանա.
Խնդրում եմ ասել՝ ճիշտ կլինի հետևյալ հաշվարկը: Եթե շաբաթական 18 ժամ տևողություն լինի, այս դեպքում մաքուր ժամավճարը հաշվելով կլինի՞ 510դր., աշխատողը սոց. վճար վճարող է, դրոշմանիշն էլ մինչև 100 000 դրամի սանդղակով, աշխատավարձը կլինի՞ 51 264 դր: Շնորհակալ եմ նախապես:
Վերցրու (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամը, որի դեպքում 680 դրամի հաշվով ժամավճարը պահումներով կլինի 922 դրամ, 18*922*4շաբաթ՝ պահումներով կլինի 66384 դրամ:
Հարգելի Տիգրան, ես ուզում եմ փոխեմ գրանցման հայտը և շաբաթական 18 ժամ տևողություն նշանակեմ: Այս դեպքում նվազագույն ժամավճարը՝ հարկերը ներառյալ 550 դր է, բայց ես վարձատրությունը նշանակում եմ 570 դր։ Հիմա փաստացի աշխատած ժամերը 72 են, աշխատավարձը կազմում է 41 040 դր: Նվազագույն 550 դր-ի հետ կապված ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում խնդիր կա՞։ Որքան հասկացա՝ 680 դր-ը վերաբերում է կրճատ աշխատաժամանակին՝ 24-ժամյա տևողությանը, ոչ թե ոչ լրիվ աշխատաժամանակին։
Այո, խնդիր կա, նվազագույն ժամավճարը նորմալի դեպքում պետք է կազմի 560 դրամ, իսկ ոչ լրիվի հաշվով արդեն գրել եմ չափերը: Ամեն դեպքում օրենքով սահմանված չափերից շեղվել չես կարող, կամերալով որ տեսան, հետո ո՞նց եք բացատրելու:
Հարգելի Դիանա, այո, այդ ժամային դրույքաչափերը վերաբերում են աշխատաժամանակի կրճատ տևողությանը։ Իմ օրինակով ասեմ, որ ես հունվարի 1-ից բոլոր ժամավճարները փոխել եմ 600, 650 և 700 դրամ՝ հարկերը ներառյալ, որը լիովին բավական է ժամավճարի դեպքում, առավել ևս՝ 18 ժամի։