Ժամավարձով աշխատողների համար արդյո՞ք վճարվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը

Nona.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատանքային օրենսգրքում գրված է, որ աշխատաժամանակի մեջ ներառվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը։ Այսինքն, եթե 8 ժամյա գրաֆիկով է աշխատում աշխատողը, ապա պայմանագրում նշվում է 09:00-ից մինչև 17:00, թե՞ 18:00: Այս դեպքում ժամավարձով աշխատողների համար ստացվում է, որ նրանց վարձատրում ենք նաև ընդմիջման ժամանա՞կ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ութ ժամյա գրաֆիկի մեջ ներառվում է նաև ընդմիջման 1 ժամը, այսինքն՝ աշխատանքային գրաֆիկը լինում է ժամը 9-ից, մինչև ժամը 18-ը։ Հաշվի առեք, որ Ձեր դեպքում աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

Nerses

Աշխատանքային պայմանագրում պետք է նշվի՝ աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ, կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ:
Իսկ ընդմիջման հետ կապված՝ աշխատաժամանակում չեն ներառվում, սակայն աշխատանքային ստաժում հաշվարկվում են՝ հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա (միջհերթափոխային), ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը, սույն օրենսգրքով ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը, արձակուրդը: Նշված ժամանակահատվածները կարող են ներառվել աշխատաժամանակում, եթե աշխատողն այդ օրերին կատարում է աշխատանք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: Հ. 138

Տիգրան

Ամեն դեպքում ընդմիջման ժամանակը պետք է անպայման հատկացնել, իսկ վճարումը 8 ժամվա համար է կամ 9-18-ը:

Karine

Ութ ժամյա աշխատանքի մեջ ներառվում է նաև հանգստի և սնունդի համար նախատեսված ժամը։ Ձեր աշխ. ժամը պետք է նշեք 09:18։00 լրիվ կամ կրճատ աշխատաժամանակ։

Anushik

Հնգօրյա գրաֆիկի դեպքում պետք է նշել 9:00-18:00, իսկ վեցօրյա գրաֆիկի դեպքում օրերից մեկը պետք է նշել 9:00-15:00, իսկ մյուս օրերը՝ 9:00-17:00: