Ժամանակից շուտ ծննդաբերություն

Աննա.

Բարև Ձեզ:
Շատ շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք այս հարցիս.
Ժամանակից շուտ ծննդաբերության պատճառով (հինգերորդ ամսին) աշխատանքի վայր եմ ներկայացրել ծննդաբերության մասին տեղեկանքը հիվանդանոցից, որտեղ նշած էր ինձ հասանելիք 70 օր արձակուրդը: Կուզենայի իմանալ` այդ օրերի դիմաց հասնու՞մ է ինձ գումար, թե՞ ոչ, ինչպես նաև` եթե ուզենամ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի, արդյո՞ք հրաման կտրվի, և ես կկարողանամ ստանալ ամսական աշխատավարձը:
Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ, հարգելի Աննա,
“Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, “Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար”:

Այիսնքն, տվյալ դեպքում, ժամանակավոր անաշխատունակության նպաստ կտրվի այդ 70 օրերի մեջ մտնող բոլոր աշխատանքային օրերի համար:
Ինչ վերաբերում է Ձեր 2-րդ հարցին, ապա, եթե ճիշտ եմ հասկանում “ժամանակից շուտ” ասելով` Դուք ի նկատի ունեք 70 օրը լրանալուց հետո աշխատանքի վերադառնալու տարբերակը. բնականաբար կարող եք վերադառնալ աշխատանքի և շարունակել աշխատանքային հարաբերությունները Ձեր աշխատանքային պայմանագրով սահմանված պայմաններով:

Իրինա

Բարև Ձեզ: Պարզապես կողմնորոշվե՛ք, եթե գնալու եք աշխատանքի, ապա կստանաք աշխատավարձ, իսկ եթե ուզում եք օգտվել ձեզ հասանելիք հետծննդյան բյուլետենից, ապա նշված ժամանակահատվածի համար ստացեք ձեր բյուլետենը: