Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ

Վալյա.

Բարև ձեզ: Աշխատողներիցս մեկը նոր աշխատող է, աշխատել է 10 օր, որից հետո հիվանդացել է և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ մարտի 16-ից մինչև 23-ը ներառյալ: Բյուլետենի հաշվարկը կատարել եմ հետևյալ կերպ՝ նրա հաստիքը (ներառյալ հարկերը) կազմում է 94 805 դրամ, 94805:12*80%=6320 դրամ, քանի որ 6 օր ենք աշխատել՝ 6320:25*6օր՝ բյուլետենի օրերի քանակով, որը կազմել է 1 517 դրամ, որից՝ 1 264 դրամը գործատուի հաշվին, իսկ 253 դրամը բյուջեի միջոցների հաշվին, ճի՞շտ եմ արել: Եվ խնդրում եմ մի հարց. բյուլետենը ե՞րբ պետք է վճարվի, աշխատավարձի՞ հետ, թե՞ բյուլետենի ներկայացման հաջորդ օրը: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է մինչև առաջիկա աշխատավարձը վճարելու օրը՝ ամսի 15-ը: 94805/100*80=75844, 75844/21*5=18058, եկամտային հարկի պահում է հասնում այս գումարից: Ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի հաշվին: Հաստիքի աշխատավարձի (ներառյալ հարկերը) թիվը որպես ելակետային տվյալ ճի՞շտ է հաշվարկված՝ ելնելով աշխատանքի բնույթից:

Ալլա

Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ձեր դեպքում նշված մարտի 16-ից մարտի 23-ը ընկած ժամանակահատվածի համար՝ մարտի 16-ը չի վճարվում, մարտի 17-ից 23-ը կա 5 աշխատանքային օր, եթե 6-օրյա գրաֆիկ է, որը պետք է վճարվի գործատուի հաշվին։

Ամիկում

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ միջին ամսական աշխատավարձի համար հիմք են ընդունվում նախորդ 12 ամիսների ստացած գումարները: Նույնիսկ եթե 1 ամիս էլ աշխատած լինի, ստացած գումարը պետք է բաժանվի 12-ի և վերցվի 80 %-ը: Բայց, ցավոք, Դուք ընդհանրապես հաշվարկված եկամուտ չունեք: Իսկ օրենքով նվազագույն գումար սահմանված է միայն մայրության նպաստի համար: Հետևաբար նոր աշխատանքի ընդունված աշխատողը, եթե այդ ամսում է հիվանդացել, գումար ընդհանրապես չունի ստանալու (նախորդ 12 ամիսների եկամուտը 0 է)։

Լուսինե

Ներեցեք իսկ եթե 7 ամիս է աշխատել, միջինը հաշվելու համար պետք է բաժանեմ 7-ի՞: