Ժամային տարիֆային դրույք

Քնարիկ.

Աշխատող եմ ընդունել ժամավճարով, աշխատում է օրական երեք ժամ, շաբաթական 4 օր: Ժամային տարիֆը կարո՞ղ եք օգնել, որքա՞ն նշեմ մինիմալով /սոց. վճարող չի/:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
17 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանված է՝
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:
Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Ալլա

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ օրենքի համաձայն՝
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 68 000 դրամ:
Հոդված 2.
գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Knarik

Հարցիս պատասխան չեմ տեսնում, օրենքը ես էլ եմ կարդում, հարցիս խնդրում եմ կոնկրետ պատասխանել` 680, թե՞ 406:

Tigran

Իմ պատասխանը 680-ն է:

Knarik

Շնորհակալ եմ, այսինքն՝ շաբաթական 24 ժամից քիչ աշխատելու դեպքու՞մ էլ վերցնում եմ 680-ը:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Knarik

Ես շնորհակալ եմ պատասխանի համար, սակայն ԱՕ-ի մեջ նշված չի մեկ ժամվա արժեքը դա նվազագույն աշխատավարձի մասին օրենքով է կարգավորվում, իսկ ես ժամավճարով եմ ընդունում աշխատանքի:

Tigran

Անպայման չէ, որ ԱՕ-ում նշվի մեկ ժամվա արժեքը, այո ընդունեք ժամավճարով, ԱՕ-ի նպատակների թվում նշված չէ որ հանդիսանում է աշխատանքի վարձատրության չափերի սահմանումը: Հաշվի առեք որ ըստ ԱՕ-ի Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, օրենքներով, այլ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով: Հետևաբար նվազագույն աշխատավարձի մասին օրենքով նվազագույն չափերի սահմանումը իրավաչափ է ու հետապնդում է անձանց համար սոցիալական երաշխիքների սահմանման նպատակ, ՀՀ-ն վավերացրել է այս բնույթի կոնվենցիաներ ու նաև այդ նպատակով է որ ոչ ԱՕ-ով կամ առանձին օրենքներով են սահմանվել առանձին բնույթի սոցիալական հարաբերություններ կարգավորող օրենքները, ինչպես օրինակ պետական նպաստների կամ ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքները և այլն: Այլ հարց, որ ներկայում առկա են խեղաթյուրումներ ու անհետևողականություն աշխ.հարաբերությունների նորմերի պահպանման նկատմամբ թե պետական, թե մասնավոր կողմերից:

Knarik

Շնորհակալ եմ, բայց էլի ինչ որ բան կիսատ է, աշխ.պայմանագրով սահմանել եմ աշխատավարձը՝ ժամավճարային 410 դրամ 1 ժամվա արժեքը, այդ մարդը աշխատում է օրը 3 ժամ, ամսվա մեջ ենթադրենք 15 ժամ, ճի՞շտ է արդյոք հաշվարկվում աշխատավարձը՝ 6150 դրամ /պահումներով սրա վրա չկենտրոնանանք/:

Tigran

Տեսեք, եթե ժամավճարը վերցնում եք 410 դրամ, ապա սոցվճարով այն կստացվի 560 դրամ, 560*15 լինում է 8400, եթե անգամ սոցվճարն էլ հանեք ձեր 6150 դրամը պակաս է ստացվում նվազագույն չափանիշից: Օրինակ` հնգօրյակի դեպքում կլինի 410*8ժամ*21օր=68800+1500դրոշմ.=70380+սոց. վճար(70380/96.5*100)=72933:

Tigran

Եկամտայինը բաց եմ թողել 410*8ժամ*21օր=68800+1500դրոշմ.=70380+եկամտային(70380/74,5*100)=94470, որից սոց. վճարը(70380/74,5*3.5)=3306,45:

Զոյա

Հարգելի Քնարիկ, այո, վերցնում եք 680 դրամը:

Մարիաննա

Հարգելի Քնարիկ, վերցրեք 680 դրամը, այդպես պահպանվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ը շաբաթական 12-ժամյա գրաֆիկի դեպքում՝ 12/5*21*680=34272, նույնը հաշվեք վեցօրյայի դեպքում, ստացվում է 34 000 դրամ։

Karine

Ճիշտ կլինի վերցնել 680 դրամը։

Հերմինե

Նվազագույն ժամային դրույքաչափը 550 ՀՀ դրամն է, ներառյալ հարկերը, կարող եք հիմք ընդունել այդ դրույքաչափը, կամ ստացվաց գումարը աշխատանքային ժամերին բաժանելու արդյունքում պակաս չկազմի 550 ՀՀ դրամից, կամ 406 զուտ:

Knarik

Երկու հավասարազոր կարծիքներ… չեղավ…

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Մարիաննա

Հարգելի Քնարիկ, իմ նշած տվյալներով պահպանվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ը, բայց Ձեր դեպքում պետք է վերցնել 406 դրամը, քանի որ մյուս երկու ժամային դրույքաչափերը կիրառվում են միայն կրճատ աշխատաժամանակի դեպքում, որը նախատեսված է մինչև տասնութ տարեկանների և աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածում նշված դեպքերի համար։ Եթե Ձեր աշխատակիցը չի համապատասխանում հոդվածի որևէ կետին, ապա պետք է վերցնեք 406 դրամը, քանի որ նա նույնպես համարվում է «նորմալ», բայց ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող։

Knarik

Շնորհակալ եմ։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am