Սյուզան.
Աշխատող աշխատել է ժամավճարով, (ոչ լրիվ աշխատաժամանակ) 4 օր 7 ժամով, ամսվա մեջ 16 օր, ամսվա մեջ 112 ժամ, ժամային տարիֆը 562 նորմա՞լ է 562*7*116=62944 (63000):
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սյուզան.
Աշխատող աշխատել է ժամավճարով, (ոչ լրիվ աշխատաժամանակ) 4 օր 7 ժամով, ամսվա մեջ 16 օր, ամսվա մեջ 112 ժամ, ժամային տարիֆը 562 նորմա՞լ է 562*7*116=62944 (63000):
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Համաձայն ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 68000 դրամ:
Հոդված 2. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:
Շնորհակալ եմ
Հիմք վերցնելով 406 դրամ ժամային դրույքաչափը՝ աշխատողին պետք է վճարվի ամսական մաքուր 45 472 դրամից ոչ պակաս։
562*112=62 944 -13 171 եկամտային =49 773 մաքուր պետք է ստանա ( սոց վճ կատարող չէ)
Եթե ընդունենք, որ շաբաթվա մեջ աշխատում է 28 ժամ ու դիտարկվի 36-ժամյա աշխատանքային շաբաթվա հաշվարկով,ապա մի մոռացեք որ դա առանց պահումների թիվն է, հետևաբար 562-ին պետք է ավելացնեք պահումները ու բազմապատկեք ամսվա ընթացքում աշխատած ժամերի թվով: 796 դրամ է կազմելու ժամի հաշվով, 796*116 կլինի 92336:
Շնորհակալ եմ
Այո, նշված ժամային դրույքաչափը չի խախտում ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին օրենքի դրույթները։