2091 Created on April 10, 2021 By Accountant.am Թեստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքից 1 / 10 Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն Գործատուի հրամանով Առաջացած շտապ աշխատանքի դեպքում Հավելավճար, հավելում կամ պարգևավճար հատկացվելու դեպքում Աշխատողի համաձայնությամբ՝ բացառությամբ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում օրենսգրքով նախատեսված դեպքերի 2 / 10 Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար տրամադրվում է ուսումնական արձակուրդ Երկու աշխատանքային օր Երեք աշխատանքային օր Վեց աշխատանքային օր Մեկ շաբաթ 3 / 10 Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում գործատուն որպես կարգապահական տույժ կարող է կիրառել Նկատողություն Խիստ նկատողություն Աշխատանքային պայմանագրի լուծում Աշխատավարձից պահումներ 4 / 10 Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում Ժամային դրույքաչափի 30 տոկոսից ոչ պակաս Ժամային դրույքաչափի 20 տոկոսից ոչ պակաս Ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս Աշխատավարձի 5 տոկոսի չափով 5 / 10 Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի Առնվազն տասը աշխատանքային օր Հինգ աշխատանքային օրից ոչ պակաս Աշխատողի ցանկությամբ Քսան աշխատանքային օր 6 / 10 Կազմակերպության լուծարման դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ Նրա երկու ամսվա միջին աշխատավարձի չափով Նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով Չի վճարում արձակման նպաստ Նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի կեսի չափով 7 / 10 Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն այդ մասին պետք է ծանուցի աշխատողին Մեկ ամիս առաջ Առնվազն տասը օր առաջ Առնվազն հինգ օր առաջ Չի ծանուցում 8 / 10 Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 20 ժամը 35 ժամը 40 ժամը 45 ժամը 9 / 10 Գործադուլ հայտարարվում է այն դեպքում, եթե այդ մասին որոշումը հավանության է արժանացել Աշխատողների ընդհանուր թվի մեկ երրորդի կողմից Աշխատողների ընդհանուր թվի կեսի կողմից Աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի կողմից Բոլոր աշխատողների կողմից 10 / 10 Կարո՞ղ է գործատուն աշխատանքային պայմանագիր կնքել տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձանց հետ Ոչ, նրանք համարվում են անչափահաս Տրվում է միայն նրանց գրավոր համաձայնությունը Կնքվում է` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ Կնքվում է, բայց մեկ օրվա աշխատաժամանակը չպետք է գերազանցի վեց ժամը LinkedIn Facebook VKontakte 0% Վերսկսել Կիսվել՝ Նման նյութեր՝ Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #2) Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #7) Թեստ կադրային հաշվապահների համար (թեստ #5) Թեստ վերջնաժամկետների վերաբերյալ (թեստ #9) Ի՞նչ է նշանակում ձևակերպումը (թեստ #8)
7/10, շնորհակալություն: