2423 Created on April 23, 2021 By Accountant.am Թեստ կադրային հաշվապահների համար 1 / 10 Անաշխատունակության նպաստի հաշվարկման ժամանակ չեն ներառվում՝ Տոնական և հանգստյան օրերը Հանգստյան օրերը Անաշխատունակության առաջին և երկրորդ օրերը Տոնական օրերը 2 / 10 Աշխատողի համար մեկ ամսվա մեջ հաշվարկվել է աշխատավարձ, արձակուրդ և անաշխատունակության նպաստ, ինչպե՞ս է վճարվելու դրոշմանիշային վճարը Դրոշմանիշային վճարը պահվում է միայն հիմնական աշխատավարձից Հաշվարկման բազա է հանդիսանում աշխատավարձի և անաշխատունակության նպաստի հանրագումարը Հաշվարկման բազա է հանդիսանում բոլոր վճարումների հանրագումարը Դրոշմանիշային վճար պահվում է հիմնական աշխատավարձի և արձակուրդի վճարի հանրագումարից 3 / 10 Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ պարգևատրման գումարները հաշվի են առնվում՝ 1/12-ի չափով Ամբողջությամբ Պարգևավճարները չեն ներառվում հաշվարկում 1/3-ի չափով 4 / 10 Ի՞նչ հարկեր/վճարներ են պահվում անաշխատունակության նպաստից Եկամտային հարկ և սոցիալական վճար, եթե աշխատողը սոցիալական վճար կատարող է Եկամտային հարկ Սոցիալական և դրոշմանիշային վճարներ Անաշխատունակության նպաստից հարկեր չեն պահվում 5 / 10 Աշխատավարձի չափի բարձրացման դեպքում գործատուն պետք է ծանուցի աշխատողին՝ Ոչ ուշ, քան 14 օր առաջ 60 օր առաջ Չի ծանուցում, երբ աշխատանքի մյուս պայմանները պահպանվում են Առնվազն տասն օր առաջ 6 / 10 Վերջնահաշվարկի ժամանակ հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չեն ներառվում այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը՝ Եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ Մեկնել է գործուղման Ստացել է հավելավճար կամ հավելում Ստացել է պարգևավճար աշխատավարձի 50 տոկոսի չափով 7 / 10 Վարձու աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում գործատուն գրանցման հայտը ներկայացնում է՝ Ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը Հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը Առաջիկա աշխատանքային շաբաթվա ընթացքում Ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը 8 / 10 Ծանր, վնասակար աշխատանքներ կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում՝ Ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով Նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով Ժամային դրույքաչափից բացի նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով Չի վճարվում հավելում 9 / 10 Հաշվարկվել է անաշխատունակության նպաստ և վճարվել է հաջորդ ամսվա սկզբին, ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել այն Մինչև նպաստի վճարման հաջորդ ամսվա 20-ը ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում Նպաստի հաշվարկման ամսվա եկամտային հարկի հաշվարկում Մինչև նպաստի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվա 20-ը ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում Նպաստի վճարման ամսվա եկամտային հարկի հաշվարկում 10 / 10 Ո՞ր դեպքերում չեն կուտակվում արձակուրդային օրեր Աշխատողի ժամանակավոր անաշխատունակության և հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածում Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի և չվճարվող արձակուրդի ընթացքում Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում Վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածում LinkedIn Facebook VKontakte 0% Վերսկսել Կիսվել՝ Նման նյութեր՝ Թեստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքից (թեստ #4) Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #2) Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #7) Թեստ վերջնաժամկետների վերաբերյալ (թեստ #9) Ի՞նչ է նշանակում ձևակերպումը (թեստ #8)
Օգտակար ու հաճելի էր:
Խնդրում եմ, հաշվապահությանը վերաբերող տեստեր հաճախ հրապարակեք։
Շնորհակալություն մասնակցության համար, հարգելի Ստելլա, անպայման կհրապարակենք նոր թեստեր: Հետևեք կայքի “Թեստեր” բաժնի թարմացումներին:
Շատ լավն էր, շնորհակալություն։
Օգտակար է:
Հույսով եմ՝ շատ կիրառելի կլինի հաշվապահների համար։
Ամենաշատ արծարծված թեմաներն են, կարծում եմ շատ օգտակար թեստ է նրանց համար, ով կադրային հաշվապահությանն առնչվում է, բայց խոր գիտելիքներ պետք չեն:
10-ից 9-ը ճիշտ պատասխանեցի, ճիշտ պատասխանները կարդալով համ էլ սովորում ենք, շնորհակալություն: