1809 Created on June 27, 2022 By Accountant.am Թեստ կադրային գործի վերաբերյալ (թեստ #11) 1 / 10 Անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն աշխատողին ծանուցում է՝ Առնվազն 5 օր առաջ Առնվազն 10 օր առաջ Ոչ ուշ, քան 30 օր առաջ Պայմանագիրը լուծվում է՝ առանց աշխատողին ծանուցելու 2 / 10 Աշխատողին տրամադրվել է հայրության արձակուրդ, գործատուն յուրաքանչյուր օրվա համար վճարում է՝ Նվազագույն ամսական աշխատավարձի չափով Ժամային դրույքաչափից բացի, վճարում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով Աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով Աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը 3 / 10 Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է՝ Ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի օրացուցային օրերի համար Հիվանդության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից Հիվանդության ժամանակահատվածի օրացուցային օրերի համար՝ սկսած առաջին աշխատանքային օրվանից Ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած առաջին աշխատանքային օրվանից 4 / 10 Համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ՝ Նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով Միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով Համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում Նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով 5 / 10 Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը բաժանվում է՝ Մեկ ամսվա միջին օրերի Ամսվա աշխատանքային օրերի 21-ի կամ 25-ի Կախված է հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային գրաֆիկից 6 / 10 Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու՝ Մինչև ծանուցումը ներկայացվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը Ոչ ուշ, քան ծանուցումը ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում Ծանուցումը ներկայացվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում Ոչ ուշ, քան ծանուցումը ներկայացվելու օրվանից հետո` երեք օրացուցային օրվա ընթացքում 7 / 10 Հաստիքի կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ՝ Միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով Նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով Միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով Հաստիքի կրճատման դեպքում արձակման նպաստ չի վճարվում 8 / 10 Ի՞նչ հարկեր են պահվում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի համար հաշվարկված մայրության նպաստից՝ 22 տոկոս եկամտային հարկ Եկամտային հարկ և սոցիալական վճար, եթե աշխատողը սոցիալական վճար կատարող է Եկամտային հարկ՝ 5 000 դրամի չափով Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի համար հաշվարկված մայրության նպաստից հարկեր չեն պահվում 9 / 10 Աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մեկից մինչև հինգ տարի աշխատողին՝ Ոչ ուշ, քան 14 օր առաջ Առնվազն 30 օր առաջ Ոչ ուշ, քան 35 օր առաջ Չի ծանուցում, երբ աշխատանքի մյուս պայմանները պահպանվում են 10 / 10 Վարձու աշխատողին երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու դեպքում գործատուն գրանցման հայտը ներկայացնում է՝ Մինչև հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը Ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը Ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող օրը Գրանցման հայտ չի ներկայացվում LinkedIn Facebook VKontakte 0% Վերսկսել Կիսվել՝ Նման նյութեր՝ Թեստ կադրային հաշվապահների համար (թեստ #5) Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Կադրային գործի ուսուցում Կադրային գործի դասընթացներ Թեստ վերջնաժամկետների վերաբերյալ (թեստ #9)
Հետաքրքիր էր:
Հավես էր. Շնորհակալություն