Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ է հանձնելու

Շուշան.

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ է տալու հարկային մարմնին՝ տարեկան կամ եռամսյակային, եթե չունի գրանցված աշխատող: Կանխավ շնորհակալ եմ ձեր արձագանքի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանե

Տարեկան եկամուտների վերաբերյալ հաշվետվություն:

Մարինե

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Տիգրան

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
Հիշեք, որ մյուս տարվանից այն վերանում է, սակայն վերը նշված հաշվետվությունը պետք է ներկայացնեք, իսկ կախված գործունեության տեսակից և վայրից՝ կամ կգտնվեք միկրոբիզնեսի կամ շրջ. հարկի դաշտում: