Լիանա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ընտանեկան ձեռնարկությունում ներգրավված անձը (տնօրենը) կարո՞ղ է այլ ընկերությունում մինչև 20 տոկոս բաժնեմաս ունենալ և շարունակել համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:
Կանխավ շնորհակալություն:

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի հոդված 267, մաս 5․
5. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
․․․
7) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 18 միլիոն դրամը: