Ընկերությունում իրականացվել է գույքագրում

Վարդան.

Բարև ձեզ:

Ընկերությունում իրականացվել է գույքագրում, և հայտնաբերվել են ավելցուկներ և պակասորդներ: Բացակայում է պահեստից մոտ 100 000 դրամի ապրանք: Պակասորդներն ու ավելցուկներն ամենայն հավանականությամբ «պահեստից դուրսգրումները» թղթաբանությանը համապատասխան չեն իրականացվել… փաստաթղթով դուրս է գրվել XY-20, իսկ իրականում պահեստից բաց է թողնվել XY-25, արդյունքում պակասում է XY-25-ը, իսկ XY-20-ը ավելցուկ է:

Ինչպե՞ս վարվել նման պարագայում, որո՞նք են ընկերությունում հաջորդ քայլերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քնարիկ Հոխանյան

Նախ պետք է իմանաք, թե ով է մեղավոր պակասորդի համար: Եթե հայտնաբերել եք արդեն, պետք է մեղավորից պահումներ անել տվյալ պակասորդը լրացնելու համար: Եթե հնարավոր չէ իմանալ մեղավորին, կազմում եք հանձնաժողով, ակտ եք կազմում և ձևակերպումներ եք տալիս՝ որպես վնաս, իսկ հայտնաբերված ավելցուկը ձևակերպում եք՝ որպես այլ եկամուտ/շահույթ: