Ընկերությունում ընդունվել է աշխատակից

Լուսինե.

Բարև բոլորին,խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում.մեր ընկերությունում ընդունվել է աշխատակից, մեկն էլ ազատվել է 01.09.2010թ.-ից, հիմա ես այդ ընդունումն և ազատումն գրանցամատյանում չպե՞տք է գրեմ, արդյոք հիմա պիտի հրամանագիրք վարեմ: Եվ եթե կա հրամանագրքի լրացնելու մասին որևէ տեղեկություն, հայտնեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Գրանցամատյանում կարողես գրել զուտ քեզ համար եսել եմ այդպես վարվում:Եթե տալիս ես ազատմա և ընդունման հրաման,որը առաջ էլ կար Լուսինե ջան հրամանների հաշվառման մատյան պետք է վարես ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1882-ն որոշում կարողես կարդալ arlis.am կայքում փնտրի և կարդա ՀՀ կառավարության 2002թ.11 հուլիսի թիվ 1146-ն որոշում կարդալուց հուսովեմ կհասկանաս եթե հարցեր լինեն ինչ կարողանամ կօգնեմ,որովհետև այս կայքը բոլորիս օգնում է իրազեկված լինել և օգնել իրար:

Ashot

Լուսինե, աշխատանքային օրենսգրքի ինչպես մի շարք հոդվածներում,այնպես էլ 85-րդ հոդվածում որտեղ ասվում էր` աշխատանքային պայմանագիրը նույն օրը գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում,
փոփոխվել և այդ պահանջը վերացել է է 2010թ,-ի օգոստոսի 8-ից:
Այս պահի դրությամբ,որևէ իրավական նորմ չկա պայմանագրերի կնքման կամ լուծման դեպքում , գրանցամատյանի կամ հրամանագրքի վարման:

Արթուր

Լուսինե, խի նոր փոփոխություններում կա՞ այդպիսի կետ, որն ասում է գրանցամատյան չվարելու մասին:

Աննա

Աշոտ ջան ԱՕ-ու չկա,բայց ինչպես նախկինումա եղել պարտադիր հաշվառել գործատուի ընդունած հրամանները այդպես էլ հիմա,որը կարգավորումա իրավական ակտերի մասին օրենքը ,որը վերաբերումա գործատուի կողմից ընդունած հրամանների հետ ինչպես վարվել և այլն:

Աննա

Լուսինե ջան քեզ ուզում եմ մի հարց տալ,իսկ ազատումը և ընդունումը հրամանով չես ձևակերպում? և հրամանը գրանցամատյանում գրելը առաջացնում էր վարչական պատասխանատվություն,եթե միշտ հրամանես տվել ուրեմ պետք է գրանց էիր բոլորը այլ ընթացակարգ չկա լուծումես հրամանով և գրանցամատյանում գրում էինք միայն լուծման ամսաթիվը իսկ որ հրամանով որ լուծել ես դաել հրամանների հաշվառման մատյանում

Geghecik

Լուսինե պետք է հրաման տրվի գրանցամատյանի արխիվացման համար, որտեղ պետք է նշվի վերջին գրանցման համարը: Իսկ հրամանագիք պետք չի վարել, այդպես են ասել ԱՊՏ կազմակերպած սեմինարի ժամանակ, քանի որ ԱՕ 5-րդ հոդվածի 5 մասն ասում է պետք է ակտերը պահպանել եւ արխիվացնել, այնտեղ ոչինչ չի ասվում հաշվառման մասին: