Արմեն.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել. ընկերությունը արտերկրից ապրանքներ է ներմուծում և հաշիվ ֆակտուրայով ԱԱՀ վճարող է: Եթե ներմուծված ապրանքը վաճառում է կանխիկ, կարո՞ղ եք ասել՝ ԱԱՀ-ի համար ի՞նչ խնդիր կարող է ունենալ կամ շահութահարկի համար: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունեք, գրեք, շատ շնորհակալ կլինեմ:
Հարգելի Արմեն, ԱԱՀ վճարող համարվող ընկերության համար առաջանում են շահութահարկի և ԱԱՀ-ի պարտավորություններ։ Իսկ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ կտամ գտնել հաշվապահ, քանի որ կազմակերպության, առավել ևս ներմուծող, պարագայում նրբությունները շատ են։
Ձեր խնդիրները ԱԱՀ-ի կամ շահութահարկի հաշվով այն են, որ ԱԱՀ-ն վճարվում է ամսական հաշվարկով, իսկ շահութահարկի գծով պետք է կատարեք կանխավճարներ, օրինակ մինչև 20.06.2020թ.: ԱԱՀ մի մասը բնական է կարող եք ըստ կարգի հաշվանցել մաքսայինում վճարվածները: Այսինքն՝ վարեք տվյալների բազա ելնելով Ձեր իրացումից և պլանավորում կատարեք, մնացած ծախսերի ու այլ հարկային, պարտադիր վճարների պարտավորությունների գծով էլ իր հերթին:
Բարև Ձեզ, Արմեն։ Եթե ապրանքը վաճառում եք մեծածախ գներով և կանխիկ, ապա հաշվի առեք նաև ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ։
Եթե խոսքը գնում է կանխիկի մասին, ապա պետք է նաև ունենաք դրամարկղ, նաև ՀԴՄ: ԱԱՀ հաշվետվությունը լրացնելիս նման տարբերակով կատարած վաճառքները լրացնում եք համապատասխան տողում: