Ընկերությունը լուծարման գործընթացում է

Աննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ընկերությունը լուծարման գործընթացում է, չունի ոչ մի պարտավորություն, ունի ակտիվ՝ անշարժ գույք (հողամաս):

1. Այդ ակտիվը ժողովի որոշումով կարո՞ղ է փոխանցվել սեփականատիրոջը, թե՞ պետք է ընկերությունը օտարի, առաջացած հարկերը վճարի և նոր միայն գումարը փոխանցի սեփականատիրոջը։ Ըստ քաղ.օրենսգրքի 69 հոդվածի 6 կետի՝ Հոդված 69. Իրավաբանական անձի լուծարման կարգը 6. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո իրավաբանական անձի մնացած գույքը հանձնվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ: Իրավաբանական անձի կանոնադրությամբ յալ բան նախատեսված չէ: Ի՞նչ կարող է նախատեսված լինել օրենքով, այլ իրավական ակտերով:

2. Գույքը սեփականատիրոջը փոխանցվելու դեպքում եկամտային հարկ կառաջանա՞։

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 իրավաբանական անձի կանոնադրությամբ եթե այդ հարցի պատասխանը չկա, ապա պետք է առաջնորդվել և քաղ. օրենսգրքով ու ՍՊը ների մասին օրենքով, եթե ՍՊԸ է, քաղ.օրենսգրքի 69 հոդվածի դրույթները ընդհանուր են,
հ.100 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նրա մասնակիցների միաձայն որոշմամբ կարող է կամովին վերակազմակերպվել կամ լուծարվել:
Ընկերության վերակազմակերպման և լուծարման այլ հիմքերը, ինչպես նաև նրա վերակազմակերպման ու լուծարման կարգը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

2 կարող է առաջանալ,
ՀՕ հ.150 15. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

Աննա

Շնորհակալություն

Աննա

Բայց կանոնադրական կապիտալը համալրվել է դրամով, որով ձեռք է բերվել անշարժ գույքը:

Աննա

Իսկ ակտիվի փոխանցումը սեփականատիրոջը արդյոք դիտվում է օտարում և արդյոք պետք է հարկվի ԱԱՀ-ով և շահութահարկով: Հարկայինից մեզ դա են պնդում, բայց հիմնավորման հղում չեն ասում:

Tigran

այո, եթե ԱԱՀ-ով և շահութահարկով էդեռ գործում կազմակերպությունը ԱԱՀ-ի և շահութահարկի հարց կա՝ ընկերության տեսանկյունից,

ԱԱՀ մասով ՀՕ հ.62
8. Շենքերի, շինությունների (այդ թվում անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի: 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը: 
Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով, բնակելի տներով կամ այլ տարածքներով հատուցելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը:

Tigran

իսկ ուրիշ մեկ էլ գույքային ներդրումով կարող էր լինել

Արմեն

Բարև Ձեզ, կից ներկայացնում եմ ՊԵԿ-ի դիրքորոշումը նմանատիպ հարցի վերաբերյալ՝ Հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը և 307-րդ հոդվածը, իրազեկման կարգով հայտնում ենք հետևյալը: ՀՀ հարկային օրենսգրքի – 143-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական անձի համար եկամտային հարկով հարկ­ման բազա է համարվում հարկվող եկա­մու­տը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդ­վա­ծով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվա­զեց­վող եկամուտների դրական տարբերություն, – 147-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի համաձայն եկամտային հարկով հարկ­ման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում արժեթղ­թերից ստացվող եկամուտները՝ օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն, որի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն նույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում կազմա­կերպութ­յան կանո­նադրա­կան կամ բաժնեհավաք կապիտալում մասնակ­ցության (բաժնե­տոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նույն հոդվածի 1-ին մասով սահման­ված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտ­ներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե 1) ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապի­­տա­­լում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում անա­վարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայա­բաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանո­նադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցութ­յունը (բաժնե­տոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում, 2) ստացվում են որպես շահաբաժին, – 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների մասով եկամտա­յին հարկը հաշվարկում և պահում է հարկային գործա­կա­լը՝ հիմք ընդու­նելով օրենս­գր­քի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչա­փերը, եթե օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, – 269-րդ հոդվածով սահմանված են n միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկման և վճարման դրույթները։ Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները՝ հայտնում ենք, որ․ բաժնեմասի օտարման դիմաց ստացվող եկամուտների մասով եկամտային հարկի պարտավորութ­յուն չի առաջանում, եթե դրանք կապված չեն օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված մասնակցության նույն կետում սահման­ված ժամկետներում օտարման հետ, – լուծար­վող ՍՊԸ-ի մնացորդային գույքի գու­մար­ի և ֆիզիկական անձի (տվյալ դեպքում մասնակցի) բաժնեմասի արժեքի միջև դրական տարբերություն առաջանալու դեպքում, այդ դրա­կան տարբերությունը ՀՀ հար­կային օրենսգրքով սահմանված չէ որպես նվազեցվող եկամուտ, հետևաբար ենթակա է հարկման եկամտային հարկով՝ օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքա­չա­փով, – շահաբաժինները ենթակա են հարկման եկամտային հարկով՝ օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասով սահ­մանված դրույքաչափով, Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ՝ – բնամթերային (ոչ դրամական) ձևով արտա­հայտ­ված գործարքների ու գործառ­նութ­յունների շրջանակներում ձևավորվող հարկման բազա­ներն ու ակտիվների սկզբնա­կան արժեքները որոշվում են ՀՀ հար­կային օրենսգրքի 17-րդ հոդ­վածի 1-ին մասի համա­­պա­տասխան` ՀՀ կառավա­րության 09.03.2017թ. N241-Ն որոշ­մամբ սահմանած կարգով, – իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցումը հետ կապված կարգա­վորումները, ինչպես նաև լուծարման համար ներկայացվող փաստաթղթերը սահմանված են «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնաց­ված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնար­կա­տերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով, օրենսգրքի 307-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետին համապատասխան՝ հար­կային մարմինը դիմումի կամ դրա որևէ հարցի վերաբերյալ իրազեկում չի իրակա­նացնում, եթե դիմումը հետապնդում է հարկերի հաշվարկման կամ վճարման կոնկրետ դեպքերի սխալ կամ ճիշտ կատարման հավաստում ստանալու կամ հարկ վճարողի գործունեության և (կամ) փաստաթղթերի փորձաքննության անցկացման նպատակ: ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Աննա

Շնորհակալություն: