Ընկերության հարկային պարտավորությունները ավելացել են

Արմեն.

Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանել հարցիս: 2002 թվականից ընկերությունը ծավալում է գործունեություն շինարարության բնագավառում, մինչև 2012 թվականը մարված են եղել բոլոր հարկային պարտավորությունները, առկա է տարածքային հարկային տեսչության տրամադրած տեղեկանքը: 20.05.2013թ. հարկային պարտավորություններն ավելացվել է 1 000 000 ՀՀ դրամով, որը հարկային տեսչության նորանշանակ աշխատակցի պնդմամբ 2003թ ստուգման ակտի 10 տոկոսն է և նրա վրա կիրառված տույժը: Սակայն 19.04.2013թ. տրամադրած հարկային հաշիվների մասին տեղեկանքում այդ գումարը նշված չի: Ինչպե՞ս վարվել նման դեպքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Roza

Տվյալ գումարի պահանջի վաղեմության ժամկետը լրացել է:

Քնարիկ Հոխանյան

Ստուգման 10 տոկոսի վրա ոչ մի տուգանք, տույժ չի հաշվարկվում:

Vikian

Դիմեք ՊԵԿ-ի գանգատումների բաժին բոլոր հիմքերով, չբավարարոլու դեպքում դատարան, ունե՞ք փոխադարձ ակտ հարկայինի և Ձեր միջև, որտեղ գրված լինի պարտքի մասին կամ զրոյականի կամ գերաճարի: Չեմ հասկանում 2003թ-ի ակտի գումարն ուշացրել եք, կամ ինչպե՞ս կարող է 10 տարի անց նոր տեղյակ պահեն, մինչ այդ կծանուցեին, և որից հետո կդիմեին դատարան գումարի բռնագանձմաբ, չեմ հասկանում` ի՞նչ ստուգում է եղել, ի՞նչ տեղեկանք է, ի՞նչ հիմքերով է, ե՞րբ եք ստացել: Ստանալուց հետո 30 օրվա ընթացքում կարող եք բողոքել գանգատումների բաժնում: