Ընկերության գանձապահը ազատվել է աշխատանքից

Մերի.

Հարգելի կոլեգաներ,
ընկերության գանձապահն ազատվել է աշխատանքից: Մինչ նոր գանձապահ ընդունելը կարելի՞ է գանձապահի պարտականությունները դնել հաշվապահի վրա:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ruzan

Ոչ, պետք է գանձապահի պարտականությունները դնել տնօրենի վրա:

N.N

Քանի՞ աշխատող ունի ընկերությունը: Ասա, ասեմ, կամ գրի Nerses_Nerses շնիկ mail.ru

Koryun

ՀՀ օրենքը դրամարկղային գործառնությունների մասին, հոդված 10. Գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում

1. Գանձապահն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության դրամարկղից:
2. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝ առանց կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ) հրամանի (որոշման):
3. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:

Էդիտա

Հաշվապահը չի կարող կատարել գանձապահի պարտականությունները: Եթե ունեք երեքից ավել աշխատող, ապա տնօրենը նույնպես չի կարող կատարել: