Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունը, ով աշխատում է ԱԱՀ-ով, որպես սեփականություն ավտոմեքենա է ունեցել, որը նախկինում չի ձևակերպվել, իսկ հիմա վաճառվել է: Ինչպե՞ս պետք է ներառեմ ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, որպեսզի սխալ չստացվի, պետք է հաշվանցե՞մ ձեռք բերած մեքենայի ԱԱՀ-ն։
Նախ այդ մեքենան ընկերությանը չի պատկանել ըստ ձեր գրվածի,էլ ի՞նչ ԱԱՀ:
Կարող եք գույքագրման արդյունքում հայտնաբերել մեքենան, ձևակերպել այն, որպես սեփականություն, այնուհետև վաճառել, սակայն ԱԱՀ չեք կարող հաշվանցել, եթե մարդատար է և ձեռք բերված փաստաթղթեր չունեք:
Եթե վերջին 3 տարին Ձեզ մոտ ստուգված չեն, ապա կարողեք ճշտել հաշվետվությունները։ ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պետք է անպայման ներառել և դուրսգրել ֆակտուրա։ Իսկ եթե ստուգված է, ապա կարողեք ներառել ընթացիկ ժամանակաշրջանում, ուղակի ստուգման ժամանակ պետք է նշել այդ մասին:
Եթե ընկերությանը չի պատկանում, նույն սկզբունքով էլ ԱԱՀ չեք հաշվարկելու:
Այսինքն`չե՞ք ձևակերպել որպես հիմնական միջոց, սակայն մաքսային փաստաթղթերը կա՞ն ձեր մոտ: Նախնական կասեմ, որ պետք է հարկվեք ԱԱՀ 20 տոկոսով, մի հատ նայեք, տեսեք ՀՕ 73 հոդվածի հետ կապված ունեք վերաձևակերպման հնարավորություն:
Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները
Եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով գրանցվել է:
Եթե ոչ իրացման նպատակով ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարները, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն, նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, ապա տվյալ ավտոմեքենայի հետագա օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարներն ավելացվում են ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին՝ տվյալ ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:
Սույն մասով սահմանված դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ԱԱՀ-ի գումարների ավելացումը կատարվում է, եթե ավտոմեքենայի օտարման պահին օտարողը, Օրենսգրքի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող՝ անկախ ավտոմեքենայի ձեռքբերման և (կամ) ներմուծման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից: