Ընդմիջման վերաբերյալ

Սուսաննա․

Ողջույն, հարգելի գործընկերներ։ Հարցս կապված է ԱՕ 152 հոդվածի 1,2 կետերի հետ։ Եթե մանկապարտեզը գործում է 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով, ապա 1 դրույքով աշխատակիցը 8։30-ից մինչև 16։30 աշխատելու դեպքում ու՞նի 1 ժամ ընդմիջման իրավունք, թե՞ պետք է աշխատի նախատեսված 8 ժամը, որ ունենա 1 ժամ ընդմիջում։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Իհարկե ունի մեկ ժամ ընդմիջման իրավունք։ Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում:

Սուսաննա

Մարիաննա ջան, եթե ճիշտ եմ հասկանում, աշխատակիցը 8 ժամյա աշխատանքային գրաֆիկի դեպքում աշխատում է 7 ժամ, 1 ժամ ընդմիջում։

Մարիաննա

Սուսաննա ջան, 8-ժամյա գրաֆիկի դեպքում աշխատակիցը աշխատում է 8 ժամ, օրինակ՝ ժամը 09:00 – 18:00 գրաֆիկի դեպքում ստացվում է 9 ժամ, բայց տրամադրվում է 1 ժամ ընդմիջում։ Ձեր նշած դեպքում աշխատակիցը աշխատում է 7 ժամ + 1 ժամ ընդմիջում։

Ալլա

Ունի 1 ժամ ընդմիջման իրավունք ըստ ձեր նշած հոդվածի համաձայն։

Tigran

Ինձ թվում է պետք է ձեր դեպքում դիտարկել նույն հոդվածի նաև մաս 5-ը Հանգստի և սնվելու ընդմիջման սկիզբը և ավարտը սահմանվում են ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Ինձ թվում է ձեր դեպքում այն պետք է կազմի կես ժամից մեկ ժամ տևողությամբ ընդմիջում: