Ընդմիջման ժամանակահատված

Կարինե.

Բարև Ձեզ,ես աշխատող մայր եմ և ֆիզիոլոգիական արձակուրդից նոր եմ վերադարձել, երեխաս երկու տարեկան է: ՈՒզում եմ իմանալ` իրավունք ունեմ ընդմիջման ժամանակահատվածը երկարացնել:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Կարինե ջան,օրենքով 3 տարի կարող եք գնալ արձակուրդ,պարզապես 2 տարին վճարովի է,իսկ մեկ տարին `ոչ,այսինքն եթե շարունակեք Ձեր արձակուրդը Ձեր հաստիքը կմնա,Ձեզ աշխատանքից չեն ազատի,բայց գումար պետությունից չեք ստանա

Շուշանիկ

Սիրելի Կարինե դուք նման իրավունք չունեք:
Լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ կարող են տրամադրվել միայն մինչև 18 տարեկան աշխատողներին և աշխատանքային պայմանների առանձնահատկությամբ պայմանավորված աշխատողներին: Սակայն ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կարող է սահմանվել
– աշխատողի և գործատուի համաձայնությամբ
– հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով: