Անի․ Բարև Ձեզ։ Գրանցված եմ որպես Ա/Ձ և աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում (մենակ)։ Մեկ շաբաթ առաջ ID քարտս փոխել եմ, հիմա չեմ կարողանում ստորագրեմ e-invoicing համակարգում։ Կասե՞ք՝ ինչ անել։ Կանխավ շնորհակալություն։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Գանգատարկման հանձնաժողովի էլեկտրոնային հասցե Էլեկտրոնային ստորագրություն օտարերկրացու համար Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի վերաբերյալ Էլեկտրոնային ստորագրություն
Պետք է նախորդ քարտը ապաակտիվացնել նորը գրանցել։
Իսկ նոր ID քարտի հետ PIN PUK կոդեր տրամադրե՞լ են:
ոչ
Եթե նոր pin u puk կոդ չեն տվել պետք է հինը ապաակտիվացնել և նորը գրանցել։
Կասե՞ք ինչպես անեմ: Նոր քարտը չիպ չունի:
Այլ անձի միջոցով պետք է անեք,դեռ ինվոյսինգում այդ նոր ID քարտով չեք կարող ստորագրել,
Միակ ճիշտ պատասխան։
Իսկ այլ անձը պետք է գրանցվա՞ծ ԱՁ լինի կամ հաշվապահ։
Ցանկացած PIN PUK կոդեր ունեցողի քարտով ստորագրեք: Պարտադիր չէ ա/ձ լինի։
Խնդիր չի լինի՞
Այս պահի դրությամբ այլ տարբերակ չունենք, շատերն են այդ խնդրի առաջ կանգնած՝ ՊԵԿ-ն էլ այդ լուծումն է առաջարկում: