Էլեկտրոնային հաշվի դուրսգրման հետ կապված

Գրիգոր.

Բարև Ձեզ: Հարց 1. եթե կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով՝ կարո՞ղ է արդյոք դուրս գրել հարկային հաշիվ և վճարել և՛ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ն, և՛ շրջանառության հարկը (եթե այո, խնդրում եմ հղում գրեք)։ Հարց 2. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրություն համարվող կազմակերպությոունը, որի գործունեությունը արտադրությունն է, դուրս գրի հաշիվ վավերագիր (եթե այո, խնդրում եմ հղում գրեք): Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Եթե կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով. ապա դուրս է գրում հաշիվ վավերագիր: Բայց եթե դուրս գրել հարկային հաշիվ, ապա վճարում է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ն, և՛ շրջանառության հարկը։ 

Tigran

Առաջին հարցին 2 օր առաջ գրել ենք կարդացեք,2այո միկրոսուբյեկտը կարող է դուրս գրի հաշիվ վավերագիր, ՀՕ հ.56,

Ալլա

ՀՕ Հոդված 59.Ավելացված արժեքի հարկ վճարողները
5. Հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող չհաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնելու դեպքում պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործարքներից և (կամ) գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները

Արթուր

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկ վճարողները դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր։ Եթե շրջ․ հարկ վճարող համարվող սուբյեկտը դուրս է գրել հարկային հաշիվ, ապա այդ հաշիվը չեղարկման ենթակա չէ, և դրանում արտացոլված ԱԱՀ-ն ենթակա է վճարման, և ենթակա չէ հաշվանցման դիմացի կողմի մոտ։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը առհասարակ կարող է դուրս գրել հաշիվ վավերագիր։ Սակայն ուշադրություն դարձրեք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Ալլա

Արթուր ջան, իսկ եթե միկրոյի դաշտում գործող արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն սեփական արտադրանք կահույքն է վաճառում և դուրս է գրում հաշիվ ապրանքագիր, մտնու՞մ է արդյոք այդ սահմանափակման մեջ, թե դա առևտուր չի համարվում (դիմացի կողմը կազմակերպություն է)։