Էլեկտրոնային հաշվետվությունը հարկը հաշվարկում է ինքնաշխատ կերպով

Zara.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ունեմ նման խնդիր: Անհրաժեշտ է 2014 թ.-ի հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ուղարկել ճշգրտված հաշվետվություններ: Բանն այն է, որ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը: Դեկտեմբերին ուղարկել եմ պարտադիրից հրաժարվելու դիմումը: Այժմ նորից փորձում եմ լրացնել այդ ամիսների հաշվետվությունները, սակայն կրկին ինքնաշխատ կերպով հաշվարկվում է կուտակայինը: Ինչպե՞ս վարվեմ:
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Arsine

Հարգելի Զառա,
նույնիսկ եթե ճշտված հաշվետվություն ներկայացնեք, միևնույն է` այդ ամիսների համար հաշվարկվելու է սոցիալական վճար, և դրանք ենթակա են վճարման: Ավելին, եթե մինչ օրս դրանք չեք վճարել, ապա այդ պարտավորության վրա հաշվարկվում է տույժ օրական 0.15%-ի չափով ու կշարունակվի մինչև չվճարեք այդ կուտակված սոցիալական վճարները:

Եթե դիմումները ներկայացնեիք մինչև 20.08.2014թ-ը, ապա որևիցե պարտավորություն չէր առաջանա: Իսկ դուք ներկայացրել եք դեկտեմբերին և հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ենթակա է վճարման: