Անահիտ․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Եթե ՍՊԸ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, նախորդ տարում չի ունեցել դրամարկղի գիրք (որն իմ իմանալով պարտադիր է բոլոր ՍՊԸ-ների համար), նաև ունեցել է կանխիկ գործարքներ (ֆիրմայի հաշվից գումար է փոխանցվել ֆիրմայի քարտային հաշվեհամարին, քարտից արվել է կանխիկացում, սակայն քաղվածքի մեջ արտացոլվում է փոխանցում հաշվին), որը հետևաբար չի գրանցվել գրքում, հիմա էլեկտրոնային գիրք լրացնելուց ինչպե՞ս ճիշտ լրացնել սկզբնական մնացորդը։ Նշեմ նաև, որ 2024 թվականին ևս ունեցել է հաշվեհամարից քարտին փոխանցում, սակայն էլեկտրոնային գիրք դեռ գրանցված չի եղել։ Ի՞նչ տուգանք է հասնում ֆիրմային։ Ինչպե՞ս կարելի է խելամիտ լուծում տալ տվյալ խնդրին։
Նախ անցած տարվա մնացորդը որը չի լրացվել գրքում կատարեք հաշվարկ ստացեք մնացորդ և դա լրացրեք էլ․ գրքում և ըստ դրա շարունակեք։
Պետք է ինչ-որ կերպ վերականգնեք դրամարկղի մնացորդը և լրացնեք այն էլեկտրոնային դրամարկղային գրքում։ Դրամարկղային գործառնությունների կարգի խախտման համար 50 000 տուգանք է նախատեսված (խոսքը չի գնում կանխիկի սահմանափակումների մասին)։
(ֆիրմայի հաշվից գումար է փոխանցվել ֆիրմայի քարտային հաշվեհամարին, քարտից արվել է կանխիկացում, սակայն քաղվածքի մեջ արտացոլվում է փոխանցում հաշվին),
սա կանխիկով գործարք չի, ավելի լավ է գրանցեք էլ. դրամարկղի գիրքը մնացորդը գրեք 0 ու պատշաճ շարունակեք այն վարել,