Էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտ

Թամարա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ եթե ես ՍՊԸ եմ ներկայացնում, ունեմ դրամարկղի գիրք, բայց չեմ վարում կանխիկ գործարքներ չունենալու պատճառով, 2024թ․ հուվարի 1-ից հայտ պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային գիրք հաստատելու համար, թե՞ ոչ, և հայտի ներկայացման ժամկետն ասեք, խնդրում եմ: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լանա

01.01.2024թ. հետո պետք է ներկայացնեք հայտը ՝ձև 154 անկախ կանխիկ դրամական միջոցների շարժ լինելու կամ չլինելու հանգամանքից : Այդպես է ինձ պազաբանել հարկայինի թեժ գծի աշխատակիցը:

Արթուր Մարտիրոսյան

Բայց ես էլ հարկայինի թեժ գծից ճշտեցի, ասեցին, եթե կանխիկ գործարքներ չեք անում, կապ չունի, որ նախկինում թղթային դրամարկղային գիրքը ունեցել եք, պետք չէ էլեկտրոնային դրամարկղային գիրքը ակտիվացնել՝ ուղարկելով 154 համարի հաշվետվությունը:

Tigran

այո 2024թ․ հուվարի 1-ից պետք է ներկայացնեք էլեկտրոնային գրքի հայտ, հայտը ներկայացման ժամկետով չէ,կարող եք այսօր էլ ներկայացնել,

Ruzanna

Կապ չունի դրամարկղային գիրք վարում եք թե չէ, ամեն դեպքում հայտը ներկայացրեք:

Աննա

չկա տենց բան

Աննա

Եթե գործատուն կանխիկ գործարքներ չի իրականացնում նույնիսկ չպիտի հարց առաջանա դրամարկղի վարման էլ չասեմ հայտ ուղարկելու.,..մի քիչ տրամաբանորեն մոտեցեք հարցին, վերջապես հաշվապահ եք