Էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցումներ

Լուսինե․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ամեն օր ունենում է կանխիկ գործարքներ ՀԴՄ – ով։ 2024թ․ հունվարի 1-ից արդյո՞ք անհրաժեշտ է ամեն օր գրանցել դրանք էլեկտրոնային դրամարկղային գրքում, թե՞ հնարավոր է խմբավորել գործարքները որևէ կերպ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ruzanna

Համաձայն օրենքի <<7. Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց մոտ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ,
դրանց միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի օրդերով մուտքագրվում է
կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղ կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) բանկային
հաշիվ՝ կանխիկ դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:>>

Գայանե

2024թ․ հունվարի 1-ից կարող եք առնվազն 5 աշխատանքային օրվա ՀԴՄ-ի հանրագումարը գրանցել էլեկտրոնային դրամարկղային գրքում։

Tigran

շատ բարդ չէ էլ.դրամարկղի գրանցումները կատարելը, միայն մուտքի ,ելքի օրդերներ են,

Լամարա

Մուտքի օրդերը առանձին ենք համարակալու՞մ, ելքինները՝ առանձի՞ն։ Խնդրում եմ պատասխանել։

Եվա

5 աշխատանքային օրը մեկ կարող եք գրանցել։

Վազգեն

Բարև Ձեզ, «օրդերի համար» դաշտում ի՞նչ է լրացվում. դա ի՞նչ համար է։