Accountant.am

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ եթե դրամարկղի գիրքը ունեցել է մնացորդ, բայց չի գրանցվել էլեկտրոնային 2024թ-ի հունվարից, չեն էլ կատարվել կանխիկ գործարքներ։ Ի՞նչ պատասխանատվություն է առաջանում 2025թ-ին գրանցելուց։ ՀՕ 418 հոդվածի համաձայն “3. Դրամարկղային գրքի գրանցման կամ դրամարկղային գրքի վարման սահմանված կարգը խախտելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 20 հազար դրամի չափով:” Արդյո՞ք դա համարվում է գրանցման կարգի խախտում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

մնացորդի չափից կախված կամ կտուգանեն կամ ոչ, իսկ էլեկտրոնային գիրք հիմնականում գրանցում են ԱԱհ դաշտում գործողները

Էլինա

Շնորհակալ եմ Տիգրան ջան, իսկ ինչ գումարի չափի մասին է խոսքը , և նկատի ոնեք ստուգման ժամանակ, թե գրանցման դիմումը տալուց կարող է տուգանք գալ? Ընդհանուր հարկման դաշտում գործող ՍՊԸ է , միայն կ․կապիտալն է որպես մնացորդ

Tigran

Ընդհանուր հարկման դաշտում գործող ՍՊԸ ն արդեն պետք է գրանցված լինեիք էլ. դրամարկղի գիրքը, գումարը մինչև 300000 դր.,

Էլինա

Այսինքն , ճիշտ եմ հասկանում , չկա ոչ մի տեղ նշում այն մասին թե ինչն է համարվում գրանցման կարգի խախտում?

Tigran

կա, և դրամակղի վարման կարգում, և օրենսգրքում,

Էլինա

Տիգրան ջան կարող եք հղում տալ,էլ․ գրքի գրանցման կոնտեքստում բան չեմ գտնում , միայն գործառնությունների գրանցման և օրդերների մասին է , և 300 000ի մասին , խնդրում եմ

Tigran

հՕ հ.386-388, 418-419

Էլինա

Ձեր նշած հոդվածները չեն բացահայտում էլ․ դրամարկղային գրքի գրանցման կանոնների խախտմանը վերաբերվող հարցերը

Tigran

?

Կարմեն

398-399

Last edited 27 օր առաջ by Կարմեն