Ռոբերտ.
Այսպիսի մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային խանութներից կարողանում եմ գնել, օրինակ, Չինաստանից ապրանք, ինչի գինը շատ ավելի մատչելի է, քան եթե ես նույն ապրանքը գնեմ Հայաստանից: Ցանկություն կա այդ ճանապարհով գործունեություն սկսել, այսինքն վաճառել պատվիրված ապրանքները, բայց օրենքով սահմանված կարգով: Ուղղակի հարցն էլ դրանում է կայանում` ինչպե՞ս օրինականացնել, և ընդանրապես ի՞նչ օրենքներ կան դրա վերաբերյալ:
Հարգելի Ռոբերտ, Դուք պետք է գրանցվեք որպես անհատ ձեռնարկատեր կամ հիմնադրեք կազմակերպություն` նման գործունեությամբ օրինական ճանապարհով զբաղվելու համար: Այնուհետև ապրանք ներմուծելիս մաքսազերծեք այն` վճարելով մաքսային վճարները, հետո հաշվարկեք և վճարեք վաճառքից առաջացած հարկերը: