Զրոյական հաշվետվություններ

Անի․

ԱՁ-ն ընդհանուր հարկման դաշտում է, եկամուտ և ծախս չի ունեցել, սակայն չի դադարեցրել գործունեությունն ու հանձնել է զրոյական ԱԱՀ հաշվետվություններ: ԱԱՀ զրոյական հաշվետվություն ճիշտ լինելու համար բավարա՞ր է արդյոք հետևյալն․

– ԱՁ տվյալներն ու ամսաթիվ
– պարտադիր դաշտերն համակարգի կողմից ավտոմատ զրոներով լրացված
– գործունեության դասակարգիչ

Կարո՞ղ եմ նույն մոտեցումով հանձնել նաև շահութահարկի և սոց. վճարի հաշվետվություններն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Անի, քանի որ Ա/Ձ եք համարվում, ապա պետք է հաշվարկեք աշխատած /գործունեությունը չդադարած/ յուրաքանչյուր ամսվա համար.
Սոց 5000 /եթե Ա/Ձ 1974թ. հետո է ծնված/
Եկ. Հարկ 5000
Եկ. Հարկի մասով լրացում եք շահութահարկի հաշվետվության 107 տողը, իսկ սոցը ՀԱՇՎԱՐԿ՝ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ 8-րդ տողը:
 
Հարցերի դեպքում կարող եք զանգել 091-333517 Գևորգ Գրիգորյան

Անի

Հարգելի Գևորգ,
ես նշել եմ որ ԱՁն ընդհանուր հարկման դաշտում է: Ձեր նշածն շրջանառության հարկին է վերաբերվում:

Արթուր

Բարև Ձեզ։ Այո, կարող եք։

Tigran

ԱԱՀ-ն նորմալ է այդպես, այո նույն կերպ կարող եք հանձնել 240 շահութահարկի ու 244 հաշվետվությունները,