Զրոյական հաշվետվության ներկայացում

Հայկ.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ԱՁ-ն աշխատող չունի, արդյո՞ք պարտավոր է սոց.-ի զրոյական հաշվետվություն ներկայացնել: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարինե

Ոչ, եթե վարձու աշխատող չունի, սոց. հաշվետվություն չի ներկայացնում:

Հայկ

Շնորհակալ եմ:

Կարեն

Կարող եք կարդալ հարկ վճարողների (ապահովադիրների) կողմից գործունեություն չիրականացնելու դեպքում հարկային մարմնին հաշվարկների, հաշվետվությունների և հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում N 9, կետ 7.

7. Անկախ գործունեություն չիրականացնելու մասին գրավոր հայտարարություն հարկային մարմին ներկայացնելուց, հարկ վճարողները (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) հաշվետու ժամանակաշրջանի համար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն չեն ներկայացնում`

ա) գործատուի պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունները, եթե այդ հաշվետու ժամանակշրջանում չեն հանդիսացել գործատու.

բ) ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկները, եթե այդ հաշվետու ժամանակշրջանում ֆիզիկական անձանց նկատմամբ չեն հանդիսացել հարկային գործակալ.

գ) ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկները, եթե այդ հաշվետու ժամանակշրջանում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների նկատմամբ չեն հանդիսացել հարկային գործակալ:

Կազմակերպության տնօրենի որպես այդպիսին պետական մարմիններում գրանցված լինելու (գրանցելուց չհանվելու) փաստը դեռևս հիմք չի հանդիսանում, որ կազմակերպությունը հանդիսանում է գործատու, քանի դեռ կազմակերպության և այդ քաղաքացու միջև բացակայում է կամ լուծվել է աշխատանքային կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագիրը:

Հայկ

Շատ շնորհակալ եմ լիարժեք պատասխանի համար: