Աննա Հարոյան.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնեք մի հարցով, եթե ԱՁ-ն գրանցված է 2011թ. հունվարից, սակայն վարձու աշխատող ընդունել է ապրիլի 1-ից, արդյո՞ք I եռամսյակի համար պետք է ՀՏ ներկայացնի 0-ական սոցի և եկամտահարկի հաշվետվություններ վարձու աշխատողների մասով:
Կանխավ շնորհակալ եմ:
Ոչ:
Եթե աշխատող չունի, կարող է չներկայացնել:
Ասում են` պետք չէ, բայց իմ ապահովության համար ներկայացնում եմ, քանի որ ամեն հարկային մի տեսակետ ունի:
Շնորհակալ եմ, բայց ՀՏ-ի հետ ճշտել եմ, որ պետք է ներկայացվի:
Եթե աշխատող չունի, աշխատավարձ չի հաշվարկել, կարող է չներկայացնել, և եթե շուկայական գնում չկա, եկամտահարկի հաշվետվություն էլ կարելի է չներկայացնել: