Artur.
Ինչպե՞ս ճիշտ տրամադրել զեղչ խանութում, որը նույն հասցեում զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ և մեծածախ առևտրով: Զեղչը հարկվու՞մ է, թե՞ ոչ, օրինակ ապրանքի գինը 100 000 դրամ է, որը պետք է գրվի գնապիտակի վրա և հասույթի գրքում, բայց այդ գնով երբեք չի վաճառվելու։ Սովորական գնորդներին տրվելու է 5% զեղչ, վարպետներին՝ 10%, շինարարական կազմակերպություններին 15%, համագործակցող խանութներին (վերավաճառողներին)` 20%, այսինքն վաճառվելու է տարբեր գներով և ՀԴՄ կտրոններով և հաշիվ ապրանքագրերով։
Արդյո՞ք գների խախտում դա չի համարվի։
Շնորհակալ կլինեմ, եթե հուշեք` ինչ ձևով ճիշտ կազմակերպենք այս գործընթացը:
Գրանցված գնից էժան վաճառելը խախտում չի համարվի, եթե հդմ-ով վաճառված ապրանքի գումարը ճիշտ ֆիքսվի: Խախտում կհամարվի, եթե գրանցված գնից թանկ վաճառեք: