Գալինա․
Բարի լույս, խնդրում եմ բացատրեք, թե ինչպիսի հարկեր պետք է վճարի որպես ՍՊԸ գործող տուրիստական գործակալությունը: Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գալինա․
Բարի լույս, խնդրում եմ բացատրեք, թե ինչպիսի հարկեր պետք է վճարի որպես ՍՊԸ գործող տուրիստական գործակալությունը: Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Շրջհարկի դեպքում 5 տոկոս։
Շրջհարկը 5 տոկոս, ինչպես նաև աշխատողների աշխատողների աշխատավարձը անկանխիկ ու դրանցից պահվող վճարումները, ։
Բարև Ձեզ: Քանի որ ՀՕ-ի 267 հոդվածի 5-րդ մասով (ովքեր չեն կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրական սուբյեկտներ) և 254 հոդվածի 3-րդ մասով (ովքեր չեն կարող հանդիսանալ շրջանառության հարկ վճարողներ) չկան սահմանափակումներ, ուստի ընկերությունը կարող է աշխատել և ընդհանուր հարկման դաշտում, և համարվել շրջանառության հարկ վճարող, և գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե իհարկե բավարարում է համապատասխան դաշտում աշխատելու համար մյուս պահանջներին:
Ընդհանուր հարկման դաշտում պետք է վճարվի ԱԱՀ և շահութահարկ ( օտարերկրյա զբոսաշրջիկների և ուղևորափոխադրման գումարի մասով կա առանձնահատկություն),
շրջանառության հարկի դեպքում որպես այլ եկամուտներ 5 տոկոս,
միկրոձեռնարկատիրության դեպքում ՍՊԸ-ի համար հարկեր չկան:
Նշված բոլոր դեպքերում աշխատողներին վճարված գումարներից եկամտային հարկը վճարվում է ընդհանուր սահմանված կարգով:
Ուշադիր եղեք, որ սեպտեմբերի մեկից նշված գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա գործունեություն և պետք է վճարի պետական տուրք:
Էլեկտրոնային հասցե ուղարկեք, փոփոխությունները կուղարկեմ:
Բարև Ձեզ,որ շատ խնդրեմ ինձ կուղարկեք փոփխությունները։
hakanna88@mail.ru
Բարև Ձեզ, որ խնդրեմ, ինձ ևս կուղարկեք ։
Բարև Ձեզ,մեյլ կուղարկեք?
t.isahakyan@mail.ru
Խնդրում եմ ասեք, արդյո՞ք Ձեր նշած “գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա գործունեություն և պետք է վճարի պետական տուրք” վերաբերում է զբոսաշրջային տներին կամ հյուրատներին։
Ծանուցման ենթակա գործունեություններն են՝
«6. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն
2. Զբոսաշրջային գործակալի գործունեություն
3. Հյուրանոցային ծառայությունների մատուցում
4. Զբոսավարի գործունեություն
5. Ուղեկցորդի գործունեություն
Հոդված 11. Հյուրանոցային ծառայությունները
1. Հյուրանոցային ծառայություններ են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման հետ կապված, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ծառայությունները:
2. Նվազագույն հյուրանոցային ծառայություններ են

1) կացարանի և սանհանգույցի տրամադրումը.

2) կացարանի ու սանհանգույցի մաքրումը և անկողնու հարդարումը։

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

34) հյուրանոցային տնտեսության օբյեկտ
սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված օբյեկտ.35) հյուրանոցային ծառայություն մատուցող անձ
իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որը սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման կամ կառավարման իրավունքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքով տիրապետում կամ կառավարում և շահագործում է հյուրանոցային տնտեսության օբյեկտ.

Հոդված 12.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակներին ներկայացվող նվազագույն պահանջները

1. Հյուրանոցը հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ, և առկա է առնվազն 10 հյուրանոցային համար, որոնցից առնվազն 3-ը
մեկ կամ երկտեղանոց համարներով։2. Ապարտհոթելը (aparthotel) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար հարմարեցված, խոհանոցային հատված ունեցող և համապատասխան սարքավորումներով կահավորված, համեմատաբար երկար ժամկետով մնացող սպառողների համար նախատեսված շինություն է, որը նախատեսված չէ սպառողների մշտական բնակության համար։
3. Մոթելը հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որը գտնվում է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հարևանությամբ, բաղկացած է մեկ կամ մի քանի շինություններից կամ կազմում է որևէ շինության մաս, ունի առնվազն 6 հյուրանոցային համար (մեկ կամ երկտեղանոց), և որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ: Մոթելում, որպես կանոն, մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ:
4. Առողջարանը հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, մատուցվում են նաև հատուկ կարգի ծառայություններ (առողջարանային, բուժական, վերականգնողական), օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում մատուցվում են նաև բժշկական օգնություն և սպասարկում:
5. Հոսթելը հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ։ Հոսթելն ունի գիշերելու համար առնվազն 10 ննջատեղ:
6. Մասնագիտացված ճամբարը կամ տունը շարժական կամ անշարժ հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ կամ որին հարակից տարածքներում որոշակի ոլորտում մասնագիտացված անձանց (մշակութային, հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, մանկապատանեկան (դպրոցահասակ զբոսաշրջիկների համար), մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման և այլն) մատուցվում են հյուրանոցային ծառայություններ:
7. Հանգստյան տունը (պանսիոնը) հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ, որպես կանոն, այցելում են ժամանցի, արձակուրդի և հանգստի այլ ձևերի նպատակով, և որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ։
8. Ճամբարային բնակատեղին (քեմփինգը) հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ գիշերակացի և սննդի կազմակերպման ծառայությունները մատուցվում են շարժական գույքի օգտագործմամբ կամ վրաններում:
9. Զբոսաշրջային տունը (B&B) ֆիզիկական անձի (հյուրընկալի) կողմից տիրապետվող և օգտագործվող ու բնակության համար նախատեսված տուն կամ բնակարան է, որտեղ, զբոսաշրջիկներ հյուրընկալելու համար հարմարություններ ստեղծելով, մատուցվում են նախաճաշի տրամադրմամբ զուգորդվող նվազագույն հյուրանոցային ծառայություններ։ Որպես կանոն՝ հյուրընկալը բնակվում է այդ տանը, իսկ նախաճաշը պատրաստում է հյուրընկալը կամ նրա ընտանիքի անդամը։
10. Հյուրատունը հյուրանոցային ծառայություններ մատուցող բնակելի տուն կամ առանձին շինություն կամ շինությունների համակցություն է, որն ընդհանուր առմամբ ունի առավելագույնը 9 առանձնացված հյուրանոցային համար։
Անչափ շնորհակալ եմ Արմեն։ Իսկ տուրքը միանվագ և հաստատված է թե՞ կախված է ինչ-որ չափորոշիչներից։ կանխավ շնորհակալ եմ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ
Օրենք) 19.2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումների կողմից տրվող որակավորումների» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.

«3. Զբոսաշրջության բնագավառում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1) զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, զբոսավարների և ուղեկցորդների գործունեության ծանուցման համար՝

ա․ զբոսաշրջային օպերատորի գործունեության իրականացման

ծանուցման համար՝ տարեկան

բազային տուրքի

80-ապատիկի չափով

բ․ զբոսաշրջային գործակալի գործունեության իրականացման

ծանուցման համար՝ տարեկան

բազային տուրքի

30-ապատիկի չափով

գ․ զբոսավարի գործունեության իրականացման ծանուցման համար
տարեկանբազային տուրքի
5-ապատիկի չափով
դ․ ուղեկցորդի գործունեության իրականացման ծանուցման համար՝
տարեկան
բազային տուրքի
5-ապատիկի չափով
2) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ծանուցման համար ՝
ա․ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցելու
համար՝ տարեկան
բազային տուրքի
150-ապատիկի չափով
բ. ապարտհոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու
համար՝ տարեկան
բազային տուրքի
10-ապատիկի չափով
գ. առողջարանում հյուրանոցային ծառայություններ մատուցելու
համար՝ տարեկան
բազային տուրքի
50-ապատիկի չափով
դ. մոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան
բազային տուրքի
50-ապատիկի չափով
ե. հոսթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան
բազային տուրքի
50-ապատիկի չափով
զ. մասնագիտացված ճամբարներում կամ տներում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան
բազային տուրքի
30-ապատիկի չափով
է. հանգստյան տներում (պանսիոնում) հյուրանոցային
ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան
բազային տուրքի
20-ապատիկի չափով
ը. ճամբարային բնակատեղիում (քեմփինգում) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան
բազային տուրքի
15-ապատիկի չափով
թ. հյուրատանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու
համար՝ տարեկան
բազային տուրքի
15-ապատիկի չափով
ժ. զբոսաշրջային տանը (B&B) հյուրանոցային ծառայություններ
մատուցելու համար՝ տարեկան
բազային տուրքի
5-ապատիկի չափով
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով և 2-րդ կետով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության միևնույն տեսակով մեկից ավելի վայրերում գործունեություն իրականացնելու համար պետական տուրք գանձվում է յուրաքանչյուր վայրի համար։
5. Զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների և ուղեկցորդների որակավորման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1) զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների և ուղեկցորդների որակավորման համար՝
ա. մեկ զբոսաշրջային ավտոբուսի որակավորման
համար՝ տարեկան
բազային տուրքի
20-ապատիկի չափով
բ. զբոսաշրջային փորձառությունների որակավորման
համար՝ տարեկան
բազային տուրքի
10-ապատիկի չափով
գ. զբոսավարի որակավորման համար
տարեկան

բազային տուրքի

5-ապատիկի չափով

դ. ուղեկցորդի որակավորման համար՝ տարեկան

բազային տուրքի

5-ապատիկի չափով

ե. զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության

որակավորման համար՝ տարեկան

բազային տուրքի

50-ապատիկի չափով

զ. զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի որակավորման

համար՝ տարեկան

բազային տուրքի

20-ապատիկի չափով»։

Հոդված 2.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 19.2-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ «բ», «ե» և «զ» ենթակետերը՝ 2025 թվականի հունիսի 30-ից:

3. 2003 թվականի դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի հիման վրա որակավորում ստացած
հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք շարունակում են վճարել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքը մինչև այդ օրենքի հիման վրա տրված որակավորման ժամկետի ավարտը։Հանրապետության նախագահ
Վ. Խաչատուրյան
2024 թ. հունվարի 12
Երևան
ՀՕ-7-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական:
Հարգելի Արմեն,
Շնորհակալ եմ մանրամասն մեկնաբանության համար։
Հարգանքով՝
Էմմա
Բարև Ձեզ, ճիշտ հասկացա, այսինքն՝ տուրիստական գործակալություն համար պետք է վճարել պետակա՞ն տուրք։
այո ,01.09.24-ից
Բարև ձեզ Արմեն, շնորհակալություն այսքան մանրամասն ներկայացնելու համար: Կխնդրեի նաև պատասխանեք հետևյալ հարցերին.
Ինչպե՞ս ենք ուղարկում ծանուցումը և ու՞մ Պետական տուրքը վճարում ենք ծանուցուման ենթակա գործունեության թույլտվություն ստանալուց հետո, թե՞ պետք է նախօրոք վճարենք, ապա նոր միայն դիմենք թույլտվության համար։
Նախապես շատ շնորհակալություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 10.Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգերը
1. Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման, էլեկտրոնային գրանցամատյաններից տեղեկատվության տրամադրման կարգը և անվճար օգտվող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 11.Ծանուցման վավերապայմանները
1. Ծանուցումը պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը).
1) իրավաբանական անձանց դեպքում՝
ա. կազմակերպության անվանումը,
բ. պետական գրանցման համարը,
գ. գտնվելու վայրը,
դ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել.
2) ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) անունը, ազգանունը,
բ. բնակության կամ հաշվառման վայրը,
գ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
դ. պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել:
Հոդված 14.Պետական տուրքը
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:
2. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:
Հոդված 15.Պետական տուրքի վճարումը
1. Անձը պարտավոր է վճարել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ծանուցումը ներկայացնելիս անձը ծանուցման հետ միաժամանակ կարող է ներկայացնել ծանուցման ենթակա տվյալ գործունեությամբ զբաղվելու համար ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար նախկինում վճարած պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 673-Ն
ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել
1) ծանուցման ձևերը
համաձայն N 1 հավելվածի.
համաձայն N 2 հավելվածի:2) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 30-ի N 673-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
(վերնագիրը լրաց. 02.08.18 N 863-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ծանուցում ներկայացրած և ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով չմերժված իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկների (այսուհետ՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձ) հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի (այսուհետ՝ գրանցամատյան)՝ համաձայն ձևի, վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 02.08.18 N 863-Ն)
2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններ (այսուհետ՝ գրանցամատյան) սույն կարգի համաձայն վարում են լիազորված մարմինները, որոնց ներկայացվում են ծանուցումները, և որոնք լիազորված են օրենքով սահմանված կարգով իրականացնելու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում (այսուհետ՝ լիազոր մարմին):
(2-րդ կետը փոփ. 02.08.18 N 863-Ն)
2.1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանում գրանցվելու նպատակով լիազոր մարմինը դիմում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն:
(2.1-ին կետը լրաց. 02.08.18 N 863-Ն)
2.2. Լիազոր մարմինը կարգի 2.1-ին կետով նախատեսված դիմումի մեջ նշում է այն անձի տվյալները
անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրային տվյալները, հանրային ծառայության համարանիշը և զբաղեցրած պաշտոնը, ով պետք է իրականացնի տվյալ մարմնի կողմից տրամադրված ծանուցման ենթակա գործունեության գրանցումը գրանցամատյանում: Լիազոր մարմնին գրանցամատյան մուտք գործելու հնարավորություն տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում:
(2.2-րդ կետը լրաց. 02.08.18 N 863-Ն)
2.3. Սույն կարգի 2.2-րդ կետով նշված անձը մուտք է գործում գրանցամատյան անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ:
(2.3-րդ կետը լրաց. 02.08.18 N 863-Ն)
3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են գրանցամատյանում՝ ծանուցում ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ գրանցամատյանում համապատասխան գրառման կատարմամբ:
4. Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները՝
1) ծանուցման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.
2) ծանուցման հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.
3) ծանուցման հաշվառման սերիան և համարը.
4) իրավաբանական անձի (պետական կամ համայնքի հիմնարկի) անվանումը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը.
5) իրավաբանական անձի (պետական կամ համայնքի հիմնարկի) գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության կամ հաշվառման վայրը.
6) ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում).
7) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը.
8) ծանուցման ենթակա գործունեության տեսակը.
9) ծանուցման ենթակա գործունեության տեսակի հոդվածը, կետը, ենթակետը՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
10) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված կամ դադարեցված, ինչպես նաև կասեցումը վերացված լինելու մասին որոշման օրը, ամիսը, տարեթիվը և համարը, կասեցումը վերացված լինելու օրը, ամիսը, տարեթիվը.
11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
5. (կետն ուժը կորցրել է 02.08.18 N 863-Ն)
6. Լիազոր մարմինը վարում է գրանցամատյանն էլեկտրոնային եղանակով:
(6-րդ կետը խմբ. 02.08.18 N 863-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 02.08.18 N 863-Ն)
8. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի և համարի, հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում՝ ծանուցումը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
9. Լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձն իր մասով թերություններ հայտնաբերելու դեպքում դրա մասին օրենքով սահմանված կարգով պատշաճ ձևով տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով թերությունները և փոփոխման ենթակա տեղեկատվությունը: Լիազոր մարմինը պարտավոր է պատշաճ ձևով տեղեկացումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարել հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակել պաշտոնական կայքում:
10. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու վայրի (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) փոփոխման մասին օրենսդրությամբ սահմանված տեղեկացումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակում իր պաշտոնական կայքում: Հրապարակման ենթակա չեն անձնագրի (նույնականացման քարտի) փոփոխությունները:
11. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված տվյալները լիազոր մարմնի պաշտոնական կայքում մնում են հրապարակված մինչև ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցումը։ Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցումից հետո ևս երեք տարի լիազոր մարմինը սույն կարգի 8-րդ կետով սահմանված տվյալներն առանձին ցանկով հրապարակում է իր պաշտոնական կայքում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 օգոստոսի 2018 թվականի N 865-Ն

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, 12-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 3.1-ին մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանի (այսուհետ՝ գրանցամատյան) վարման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ճանաչել արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը:
2. Սահմանել, որ՝
1) գրանցամատյանից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց տրամադրելու համար գանձվում է բազային տուրքի չափով վճար.
2) գրանցամատյանից անվճար օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը.
3) ֆիզիկական կամ իրավաբանական անձը գրանցամատյան մուտք է գործում http://www.e-license.am հղումով.
4) ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում պահվող տեղեկությունները կարող են անվճար նրանց տրամադրվել առցանց եղանակով՝ համակարգ մուտք գործելով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ.
5) գրանցամատյանում առկա՝ ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ ստանալու նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական անձն անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ մուտք է գործում գրանցամատյանի համապատասխան բաժին, գրանցվում և առցանց եղանակով վճարում կատարելուց հետո ստանում է համապատասխան տեղեկատվությունն իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև՝ գրանցամատյանի «Անձնական գրասենյակ» դաշտի համապատասխան բաժնում.
6) գրանցամատյանում հրապարակվում են ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
ա. իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
բ. իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը,
գ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
դ. գործունեության տեսակը,
ե. տեղեկություններ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ դադարեցման մասին,
զ. հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Անչափ շնորհակալ եմ
Շրջ հարկի դաշտում աշխատելու դեպքում 5%։