Զբոսաշրջության գործակալություն

Սամվել․

Բարև Ձեզ, հարգելի մասնակիցներ։ 2023թ. պատրաստվում եմ բացել տուրիստական գործակալություն։ Ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Ինչի՞ց սկսել և ի՞նչ անել, որ օրենք չխախտեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 գրանցվեք որպես ԱՁ կամ ՍՊԸ բացեք, եթե համատեղ եք բիզնես անելու,ուրեմն ՍՊԸ-ով գործեք, 2 հարկային հաշվառումը էլեկտրոնային եղանակով է, 3 հաշվապահությունը եթե ինքներդ չեք վարելու դիմեք հաշվապահի, քանի որ գրանցումից 20 օրվա ընթացքում շրջհարկի հայտարարությունը գոնե պետք է ներկայացնեք, 4 պետք է բացեք բանկային հաշիվ ու ՀԴՄ ունենաք,

Սամվել

Շնորհակալ եմ։

Արթուր

Նախ պետք է գրանցվեք որպես ԱՁ կամ գրանցեք ՍՊԸ։ Այնուհետև ընտրեք հարկման դաշտը՝ 20-րյա ժամկետում ներկայացնելով համապատասխան դիմում։

Սամվել

Շնորհակալ եմ։

Գայանե

Նույնականացման քարտը ակտիվացրեք,էլ.ստորագրության համար

Սամվել

Շնորհակալ եմ, իսկ հաշվապահական ծառայությունը մոտավոր ին՞չ կարժենա։

Գայանե

Դա կախված է Ձեր և հաշվապահի փոխհամաձայնություններից 094582007