Զբոսաշրջային գործունեություն

Սոնա․

Ես զբաղվում եմ տուրիստական գործունեությամբ հետևյալ երեք տարբերակով՝

1. Ֆիզիկական անձանց համար ձեռք եմ բերում ավիատոմսեր՝ օնլայն գնելով ավիատոմսը,

2․ Ֆիզիկական անձանց տրամադրում եմ տուր փաթեթ (ներառում է ավիատոմս, հյուրանոց) , օնլայն գնում եմ ավիատոմսն ու հյուրանոցը,

3․ Իրանից ժամանած քաղաքացիների համար հյուրանոց եմ ամրագրում, օրինակ 60․000 ՀՀ դրամնով, իսկ ՀՀ-ում գտնվող հյուրանոցը ինձ տրամադրում է 50․000 հաշիվ։ Մինչ այսօր ես աշխատել եմ միկրոձեռնարկատիրության ոլորտում, և իմ հասույթը եղել է այդ միջնորդական գումարը։ Ցանկանում եմ իմանալ՝ այսուհետ ի՞նչ հարկատեսակով եմ աշխատելու։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

2024 թվականի սեպտեմբերի 1-ից դա արդեն ծանուցման ենթակա գործունեություն է, ու հարկվում է պետական տուրքով.
  3. Զբոսաշրջության բնագավառում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
 
1) զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, զբոսավարների և ուղեկցորդների գործունեության ծանուցման համար՝
ա․ զբոսաշրջային օպերատորի գործունեության իրականացման
ծանուցման համար՝ տարեկան
բազային տուրքի
80-ապատիկի չափով
բ․ զբոսաշրջային գործակալի գործունեության իրականացման
ծանուցման համար՝ տարեկան
բազային տուրքի
30-ապատիկի չափով
գ․ զբոսավարի գործունեության իրականացման ծանուցման համար` տարեկան
բազային տուրքի
5-ապատիկի չափով
դ․ ուղեկցորդի գործունեության իրականացման ծանուցման համար՝
տարեկան
բազային տուրքի
5-ապատիկի չափով

Sona

Տիգրան ջան մերսի շատ

Իսկ զբոսաշրջության ու տուրիստականի տարբերությունը որն է?

Tigran

նույնն են

Sona

Այդ դեպքում եթե ես դասակարգիչը նշում եմ զբոսաշրջային տուր օպերատոր, դա միջնորդական չէ կարող եմ միկրոյի դաշտում աշխատել?

Tigran

չէք կարող եմ միկրոյի դաշտում աշխատել, 2024 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրքով

Լուսինե

Տիգրան ջան, որ խնդրեմ հղում կուղարկե՞ք

Tigran

պետական տուրքի օրենքը ու ծանուցման ենթակա գործնեության մասին օրենքի համապատասխան հոդվածները

Արմեն

Իմ կարծիքով 2025թ. հունվարի մեկից կարող եք գործունեությունն իրականացնել որպես միկրոձեռնարկատիրական սուբյեկտ: Իսկ պետական տուրքն իմ կարծիքով թույլտվության (կարելի է ասել լիցենզիայի) համար է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2024 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-285-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:

Հոդված 15. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կազմակերպությունները, առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, փորձաքննական, բժշկական օգնության և սպասարկման, ատամնատեխնիկական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման, միջնորդական (այդ թվում՝ անշարժ գույքի առք ու վաճառքի և (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցողները, ծրագրային ապահովման մշակման, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) և շինարարական աշխատանքներ կատարողները, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնողները, անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեություն իրականացնողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի 3-րդ հավելվածով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշի, ճաշի, ընթրիքի) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն կետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.».

3) 3-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 16.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծագող հարաբերությունների վրա, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:

Sona

Շատ լավ իսկ եթե միջոնրդականը ահնել են միկրոյից , ես միևնույնն է կարող եմ միկրոյի դաշտում աշխատեմ?

Արմեն

Եթե դուք միջնորդ չեք, կարծում եմ, որ կարող եք: