Վարդգես.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ցանկանում եմ ճշտել, եթե Երևանում մթերային խանութ են աշխատացնում մայր ու տղա և պետք է օրինական կարգով աշխատեն: Ապա ո՞րն է ճիշտ, բացել մեկ ԱՁ և մյուսին գրանցել որպես աշխատող, թե՞ բացել 2 ԱՁ: Նաև կասե՞ք՝ ինչու՞ է դա ճիշտ և ի՞նչ ծախսեր պետք է անեն:
Եվ եթե 2 ԱՁ է բացում, և մեկ խանութ աշխատացնում, ապա արդյոք պարտադի՞ր է 2 ՀԴՄ սարք ունենալ: Նշեմ նաև, որ խանութը և մթերային է, և տնտեսական:
Շնորհակալություն:
Համաձայն ՀԴՄ մասին ՀՀ օրենքի, եթե խանութի մուտքը միակն է, ապա կարող եք մեկ ՀԴՄ ունենալ, բայց ոչ երկու Ա/Ձ-ի համար: Օրենքը թույլ չի տալիս:
Կարող եք խանութը բացել Ձեր մայրիկի անունով Ա/Ձ և Դուք որպես աշխատակից /հաշվարկելով աշխատավարձ 95 000 դրամ, որից եկամտային հարկ` 21 850, սոց. 2 375, դրոշմանիշային վճար 1 000 դրամ, ընդամենը հարկ 25 225 դրամ: Մաքուր աշխատավարձ 69775 դրամ` միայն փոխանցում/: Ինչպես նաև Ձեր մայրը, որի դեպքում ընդամենը վճարելու եք ամսական 5 000 և տարեկան դրոշմանիշային վճար 12 000 դրամ:
Իսկ ինչու՞ 95 000 դրամ, և ոչ 80 000:
Կարող եք երկու Ա/Ձ բացել` մեկդ մթերային խանութը աշխատացնի, մյուսը տնտեսական։ Հարկերի տեսանկյունից երկուսն էլ ՀԴՄ պետք է ունենան։ Հարկվելու եք շրջանառության հարկով։
Եթե բացեք երկու ԱՁ` պետք է ունենաք երկու ՀԴՄ, աշխատելու եք շրջանառության հարկով:
Ես խորհուրդ կտային բացել մեկ ԱՁ, պահել մեկ ՀԴՄ, ունենալ մեկ աշխատող, աշխատել շրջհարկի դաշտում, այդպես ավելի հեշտ է հաշվապահությունը պահել և հարկային վճարումներ և հաշվետվություններ ուղարկել, քան երկու ԱՁ դեպքում, հարկերը նշված է վերևում։
Բացեք մեկ Ա/Ձ, աշխատելու եք շրջհարկով, աշխատեք մեկ ՀԴՄ-ով: