Արուս․
Բարև Ձեզ։ Շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ներմուծել ավտոմեքենա իր օգտագործման համար, հնարավոր է մի տարի ժամկետով, այնուհետև վաճառի։ Ի՞նչ նրբություններ կան ավտոմեքենա ձեռք բերելիս, և արդյո՞ք պարտադիր է վարել ուղեթերթը։
Շնորհակալություն։
եթե ուղեթերթ չեք ուզում վարվի, ուրեմն վարձակալության տրամադրմամբ հետո ձևակերպեք,
Որոշակի նրբություններ կան ԱԱՀ վճարող համարվողների համար՝ ներմուծման ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման, եթե ՀՕ հոդված 72, կետ 8․ ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում։
Ձեր դեպքում, իհարկե, ենթակա չէ հաշվանցման, քանի որ, ինչպես նշել եք, Ձեր կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող է։
Մեքենայի վաճառքի դեպքում շրջանառության հարկը կկազմի վաճառքի գնի 5 %-ը։