Հայկուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Ես գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ստանում եմ 18000 դրամ ամսական: Առաջինի 2 տարին լրանում է 2011թ-ի հոկտեմբերին: Բայց այդ ընթացքում ունեցել եմ 2-րդ երեխային: Կստանա՞մ արդյոք 18000 -րը նաև երկրորդ երեխայի համար: Ու՞մ պետք է դիմել դրա համար: Գոյություն ունի՞ արդյոք ինչ-որ որոշում այդ մասին:
Հարգելի Հայկուհի, դուք իհարկե կարող եք ստանալ 18000 դրամ նպաստը նաև երկրորդ երեխայի համար, եթե չեք ուշացրել: Պետական նպաստների մասին օրենքի հոդված 24.կետ 5.4 Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:Կետ 5.2 Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում: Պետք է դիմել Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին:
Պետք է դիմել սոցիալական ծառայությանը, վերջինս կպահանջի տեղեկանք, որ դուք գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության արձակուրդում: