Մանուշ.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատող մայր եմ , երեխաս ծնվել է 2008թ-ի օգոստոսի 20-ին : Հետծննդյան արձակուրդս ավարտվել է 2008թ-ի հոկտեմբերի 27-ին : Բայց երեխային հասանելիք ամենամսյա նպաստը ստացել եմ 2009թ-ի հունվար ամսին: Ասացեք խնդրեմ , միթե սա օրենքի խախտում չէ, քանի որ նպաստը հատկացնում են մինչև երեխայի 2 տարին լրանալը: Եվ արդյոք ուշ չէ դիմելու համար: Խնդրում եմ, ասեք, նման դեպքում ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:
Մանուշ իսկ դուք երբ եք դիմել, երեխայի նպաստ ստանալու համար????
Շնորհակալ եմ պատասխանի համար: Կոնկրետ չեմ հիշում , բայց երևի հետծննդյան արձակուրդից հետո: Առաջին երեխայիս ժամանակ ես ստացել եմ կլոր 2 տարվա համար, անկախ նպաստի համար դիմելու ժամանակից: Առաջին երեխաս ծնվել է 2006թ-ի սեպտեմբեր ամսին , միգուցե փոխվել է օրենքը? կամ միգուցե նրանից է , որ ֆիզից ֆիզ եմ գնացել? Շնորհակալ կլինեմ պատասխանի համար:
Մանուշ հարցս այնքան էլ ճիշտ չէր էր քանի որ դիմելը էդքան էլ կապ չունի, եթե նպաստի իրավունքը ծագելուց 12 ամսվա ընթացքում եք դիմել:
Պարտավոր էին հաշվարկել իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսի 1-ից
Իսկ իրավունքը ծագում է գործատուի հրամանն ուժի մեջ մտնելուն պես
Միգուցե Ձեր դեպքում գործատուն հրամանը տվել է դեկտեմբերին, դրա համար սկսել եք ստանալ հունվարից
Խորհուրդ կտամ կարդալ ՀՀ Օրենքը պետական նպաստների մասին
Շատ շնորհակալ եմ հարցիս մանրամասն պատասխանելու համար: Ձեռքիս տակ չունեմ պետական նպաստների մասին ՀՀ Օրենքը , դրա համար կխնդրեի, եթե հնարավոր է պատասխանեք իմ հետևյալ հարցին:Եվ առաջին , և երկրորդ երեխայիս դեպքում գործատուն հրամանը տվել է դեկտեմբեր ամսին, բայց միայն երկրորդ երեխայիս համար եմ նպաստ ստացել հունվար ամսից,առաջին երեխայիս ժամանակ հունվար ամսին ստացա ծնվելու ամիսը ներառյալ 4 ամսվա գումարը, անկախ նրանից, որ գործատուն հրամանը գրել էր դեկտեմբեր ամսին : Կցանկանայի իմանալ այդ ընթացքում ինչ փոփոխություն է եղել ?
Մանուշ, նպաստը հատկացնում են մինչև երեխային 2 տարին լրանալը, եթե Դուք գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ինչպես ես հասկացա, հետծննդյան արձակուրդից հետո Դուք վերադարձել եք աշխատանքի, այդ դեպքում Դուք նպաստը ստանալու իրավունք չունեք:
Մանուշ, կներեք, որ էսքան ուշ եմ պատասխանում
Եթե գործատուի հրամանը եղել է դեկտեմբերին, ապա միանշանակ դուք նպաստ պիտի սկսեիք ստանալ հունվարից սկսած
Բայց եթե հետծննդյան արձակուրդը վերջացել է հոկտեմբերի 27-ին ինչի համար է գործատուն հրաման տվել դեկտեմբերին?
Հռիփսիմե, խնդրում եմ պարզաբանեք, թե ինչու Մանուշը նպաստ ստանալու իրավունք չունի