Մանուշ.
Բարև Ձեզ, ես աշխատող մայր եմ: Մինչև երեխայիս երկու տարին լրանալը երկու ամիս շուտ եմ եկել գործի, բայց երկու ամիս ստացել եմ գումարը: Հնարավո՞ր է, որ հետ գանձեն գումարը: Նախապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մանուշ.
Բարև Ձեզ, ես աշխատող մայր եմ: Մինչև երեխայիս երկու տարին լրանալը երկու ամիս շուտ եմ եկել գործի, բայց երկու ամիս ստացել եմ գումարը: Հնարավո՞ր է, որ հետ գանձեն գումարը: Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հնարավոր է
Էդպիսի դեպքեր գրանցվել են
Բարև Ձեզ, նախ շնորհակալություն պատասխանի համար, բայց կուզենայի մանրամասնել, օրենքով հետ կգանձեն, թե ոչ…..
Հարգելի Մանուշ
Օրենքով բնականաբար կարող են, դուք հարցնում էիք հնարավոր է, որ հետ գանձեն………
Եթե պարզեն հետ կգանձեն, կարող է նաև պարզեն ու աչք փակեն /քիչ հավանական տարբերակ :)/
Կարդացեք ՀՀ Օրենքը պետական նպասների մասին.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 25. Քաղաքացիների պատասխանատվությունը
1. Նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից, և տվյալ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստ ստանալու իրավունքից:
2. Ավել վճարված գումարներն ամբողջությամբ ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման, սակայն ավել գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած մեկ տարվա ընթացքում ստացած ավել գումարի չափից ոչ ավելի: