Լուսինե.
Ուզում եմ իմանալ` եթե ամուսինս է աշխատում, մենք կարո՞ղ ենք օգտվել երեխայի խնամքի համար նախատեսված նպաստից: Եվ ճի՞շտ է, որ օրենք է ընդունվել, որ կապ չունի` աշխատում ես, թե ոչ, ստանալու ես 18 000 նպաստ 2 տարի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե.
Ուզում եմ իմանալ` եթե ամուսինս է աշխատում, մենք կարո՞ղ ենք օգտվել երեխայի խնամքի համար նախատեսված նպաստից: Եվ ճի՞շտ է, որ օրենք է ընդունվել, որ կապ չունի` աշխատում ես, թե ոչ, ստանալու ես 18 000 նպաստ 2 տարի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Լուսինե, կարող եք օգտվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից, եթե ամուսինը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ուղարկում եմ օրենքը, որտեղ ասվում է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ
Հոդված 23. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը
1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ` երեխայի խնամքի նպաստ) ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող)` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
2. Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի (համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների, այսուհետ` գործատու) իրավական ակտում նշված ամսից:
(23-րդ հոդվածը խմբ. 04.12.07 ՀՕ-284-Ն, փոփ. 27.11.08 ՀՕ-219-Ն, խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-224-Ն)
Հոդված 24. Երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու չափը
1. Երեխայի խնամքի նպաստի համար ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր և երեխայի սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).
2) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
3) տեղեկանք գործատուից իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.
4) երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողին` իր կրտսեր հաջորդ (այսուհետ` կրտսեր) երեխայի համար երեխայի խնամքի նպաստ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին.
5) երեխայի խնամքի նպաստի համար սույն մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի հասցեի և այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով:
2. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:
3. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամիս անց: Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:
4. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:
4.1. Երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողի` կրտսեր երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային վերջին օրվա ամսվան հաջորդող ամսվա մեկից:
5. Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, տարածքային մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին:
6. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ժամանակահատվածում աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում, գործատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան տարածքային մարմին:
7. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև ընթացիկ տարվա վերջը և շարունակվում է երեխայի խնամքի նպաստի վճարումը հաջորդ տարի, եթե ծնողը մինչև հաջորդ տարվա վերջը կրկին ներկայացնում է սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված տեղեկանքները:
8. Նշանակված, սակայն երեխայի խնամքի չվճարված նպաստը ծնողին վճարվում է միանվագ` նպաստը չստանալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:
9. Նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում մինչև նրա մահը չստացած նպաստի գումարը վճարվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված անձին, եթե նպաստը ստանալու համար նա դիմել է ոչ ուշ, քան նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
10. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝
ա) երեխայի 2 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
բ) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,
գ) ծնողի աշխատելու,
դ) ծնողի աշխատանքից ազատվելու,
ե) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու,
զ) երեխայի կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:
11. Երեխայի խնամքի նպաստի չափը, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բարև Ձեզ,
իմ բնակության և գրանցման հասցեները տարբեր են (տարբեր համայնքներում են): Երեխաս չորս ամսական է, և նրա խնամքի նպաստ ստանալու համար դիմել եմ բնակության վայրի տարածքային մարմին, ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բացի բնակության վայրից տեղեկանքի: Ինձ ուղարկում են գրանցման վայրի տարածքային մարմին՝ պատճառաբանելով, որ չունեմ իրենց տարածքային գրանցում, առաջարկում են փոխեմ գրանցումս: Տեղեկանալով օրենքին՝ մտածում եմ երեխայի խնամքի նպաստի համար պետք է դիմեմ բնակության վայրի տարածքային մարմին և անհրաժեշտության դեպքում կցեմ տեղեկանք՝ բնակության վայրից: Եթե ես ճիշտ եմ, ինչպե՞ս մանրամասնեմ դա նրանց համար:
Շնորհակալություն,
Նատալյա