Երեխայի խնամքի նպաստ

Աննա.

Բարև ձեզ, կխնդրեի պատասխանել իմ երկու հարցերին.
1. Եթե ես ֆիզ արձակուրդի եմ գնում ապրիլի 16-ից, այդ աշխատածս կես ամսվա աշխատավարձը ես ստանալու՞ եմ:
2. Իմ առաջին բալիկը ծնվել է 22/10/2009-ին, ես 01/09/2010-ից դուրս եմ եկել աշխատանքի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի 18000 դրամը էլ չեմ ստացել, այս տարվա ապրիլի 16-ից ես նորից եմ գնում ֆիզ. արձակուրդի, այդ օրվանից սկսած ես պետք է նորի՞ց ստանամ առաջին բալիկիս խնամքի նպաստը: Եվ երբ ծնվեց երկրորդ բալիկս, երկուսի համար էլ ստանալու՞ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թագուհի

Հարգելի Աննա
1. Դուք, իհարկե, կարող եք ստանալ աշխատավարձ մինչև ապրիլի 16-ը աշխատած օրերի համար:
2. ՀՀ Պետական նպաստների մասին օրենքի հոդված 24, կ.3-ի համաձայն՝ եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստ կարող է ստանալ յուրաքանչյուր երեխայի համար:
Այսինքն, նպաստ կարող եք ստանալ նաև առաջին երեխայի համար, սակայն
ոչ թե ապրիլի 16-ից, այլ 2-րդ երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելու հետ միաժամանակ: