Արթուր.
Ա/Ձ գնում է ֆիզ. արձակուրդ, իր տեղը ընդունում է աշխատող, օգտվում է 2 տարվա երեխայի արձակուդի խնամքից, 6 ամիս հետո դադարեցնում է գործունեությունը, ազատում աշխատողին: Արդյո՞ք նա կշարունակի ստանալ 18 000-ը: Հիմնավորեք պատասխանը ըստ օրենսդրության պահանջների:
Պետական նպաստների մասին օրենքի համաձայն , եթե երեխամայրը սկսում է աշխատել կամ ազատվում է աշխատանքից, ապա նպաստից զրկվում է: Ձեր դեպքում դ/ կետն է:
Հոդված 24
10. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝
ա) երեխայի 2 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
բ) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,
գ) ծնողի աշխատանքի վերադառնալու,
դ) ծնողի աշխատանքից ազատվելու,
ե) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու,
զ) երեխայի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից: